Սովետական գրող (հրատարակչություն)

հրատարակչություն Երևանում

«Սովետական Գրող», գեղարվեստական գրականության հրատարակչություն Խորհրդային Հայաստանի (ՀԽՍՀ) հրատպետկոմի համակարգում։ «Հայաստան» հրատարակչությունից առանձնացվել է 1976 թվականից։ Ունեցել է յոթ խմբագրություն, արդի հայ գրականության, դասական գրականության, մանկապատանեկան գրականության, հայ գրականությունը ռուսերեն, թարգմանական գրականության, արվեստի, երաժշտության։ Իրականացրել է մի շարք մատենաշարային հրատարակություններ «Հայ դասականների գրադարան», «Ռուս դասականների գրադարան», «Հայ մատենագիրներ», «Հայ քնարերգություն», «Արկածային գրադարան» են։

Հրատարակել է խորհրդահայ և սփյուռքահայ գրողների երկեր, ինչպես նաև Հայաստանի ադրբեջանցի և քուրդ գրողների գործերը՝ մայրենի լեզուներով։ Ներկայացրել է նաև հայ գրականությունը օտար լեզուներով։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի տվյալների, 1983 թվականին «Սովետական Գրող»-ը լույս է ընծայել 280 անուն գիրք, ավելի քան 4 միլիոն տպաքանակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 15