Համզաշեխ (հայաբնակ)
(Վերահղված է Համզաշեյխից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համզաշեխ (այլ կիրառումներ)
Համզաշեխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում է Զերնակ լեռան լանջին՝ Խնուս և Արածանի գետերի միացման մոտակայքում։
Գյուղ | |
---|---|
Համզաշեխ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Բուլանըխի գավառակ |
Այլ անվանումներ | Խամզաշեխ, Համզաշեյխ, Համզաշեն |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | համզաշեխցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրել1895 թ.-ին գյուղը ենթարկվեց կոտորածների և բնակիչների մի մասը գաղթեց Կարսի մարզի Կարսի օկրուգի Գյադիքլար գյուղը։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ամբողջովին ավերվեց և ամայացավ։
Բնակչություն
խմբագրելXIX դարի կեսին ուներ 150 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀամզաշեխն ուներ Թուխ Մանուկ անունով եկեղեցի։
Հասարակական կառույցներ
խմբագրել1870 թ.-ին Գարեգին Սրվանձտյանի ջանքերով գյուղում կառուցվել է դպրոց, ուր սովորում էր 40 աշակերտ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 325
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 113)։ |