Համեմունքների արքայադուստրը

«Համեմունքների արքայադուստրը» (անգլ.՝ The Mistress of Spices, հինդի՝ द मिस्ट्रेस ऑफ़ स्पाइसेज़), ռեժիսոր Պոլ Մաեդ Բերջեսի նկարահանած ֆիլմը, հիմնված Չիտրա Դիվակարունիիի համանուն գրքի վրա։

Համեմունքների արքայադուստրը
անգլ.՝ The Mistress of Spices
Երկիր ԱՄՆ
 Հնդկաստան
 Միացյալ Թագավորություն
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և դրամա
ՀիմքThe Mistress of Spices?
Թվական2005
Լեզուանգլերեն և հինդի
ՌեժիսորՓոլ Մաեդա Բերջես
Սցենարի հեղինակԳուրինդեր Չադհա
ԴերակատարներԱյշվարիա Ռայ, Դիլան Մաքդերմոթ, Այեշա Դարկեր, Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե, Անուպամ Կհեր, Քերոլայն Չիքեզի, Պադմա Լաքշմի, Նիտին Գանատրա, Նինա Յանգ և Զոհրա Սեհգալ[1]
ՕպերատորՍանտոշ Սիվան
ԵրաժշտությունՔրեյգ Փրյուես
ՄոնտաժԱլեքս Ռոդրիգես
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՄեն
Տևողություն96 րոպե

Սյուժե խմբագրել

Թիլոն Հնդկաստանից գաղթականուհի է, համեմունքների խանութի տիրուհի, ով տիրապետում է կանխատեսման ձիրքի, ընտրված Համեմունքների Արքայադուստր։ Համեմունքները, որոնք նա տալիս է գնորդներին, նրանց օգնում է բավարարել որոշակի պահանջմունքներ և ցանկություններ։

Պատանեկությունում Թիլոն Առաջին մոր կողմից ընտրվել է որպես մի քանի Համեմունքների Արքայադուստրերից մեկը, ով նրանց նախազգուշացրել է մի քանի կանոնների մասին, որոնց նրանք պետք է հետևեն կամ կբախվեն ծանր հետևանքների հետ։ Նրանք իրավունք չունեն լքել իրենց խանութը, հպվել մարդկանց և օգտագործել Համեմունքների ուժը իրենց նպատակներին հասնելու համար։

Թիլոյի խանութը՝ «Համեմունքների Շուկա», տեղակայված է Սան Ֆրանցիսկոյի արվարձանում։ Թիլոյի հաճախորդները տարբեր են՝ տաքսու վարորդ Հարունան, պապիկը և նրա ամերիկուհի թոռնիկ Գիտան, ամոթխած Կվեսին և Ջագջիտը, դեռահաս, ով ցանկանում է ներգրավվել դպրոցի կյանքի մեջ։

Գեղեցիկ օրերից մի օր Թիլոյի կյանքը փոխվում է, երբ Դագ անունով երիտասարդ ճարտարապետը մոտոցիկլից վայր է ընկնում անմիջապես նրա խանութի դիմաց։ Թիլոն փորձում է ապաքինել նրա վնասվածքները, ձգտելով անտեսել նրանց փոխադարձ ռոմանտիկ տենչանքը։ Դագի և Թիլոյի մեկ հպումը նրանց ստիպում է սիրահարվել միմյանց։

Սակայն Համեմունքները սկսում են զայրանալ և խանդել և փլացնում են ոչ միայն Թիլոյի կյանքը, այլ նաև նրա հաճախորդների։ Հարունը ավտովթարի է ենթարկվում, Գիտայի ընտանեկան վիճակը վատանում է, Ջագջիտը վատ միջավայր է ընկնում և Կվեսիի ընկերուհին լքում է նրան։ Դագը գիշերով հանդիպում է Թիլոյին և տխրորեն նրան պատմում է, որ նրա մայրը, ծագումով բնիկ ամերիկուհի, մահացել է։

Թիլոն խոստովանում է, որ այդ դժբախտությունների աղբյուրը իր կողմից կանոնների խախտումն է։ Առաջին Մայրը նրան այցելության է գալիս տեսիլքներում և նրան նախատում է Դագի հետ Համեմունքներին դավաճանության համար։ Թիլոն երդվում է, որ կվերադառնա Հնդկաստան և խանութին փակցնում է փակման մասին տեղեկություն։ Նա դիմում է ամեն ինչի, որպեսզի օգնի իր հաճախորդներին վերջին անգամ և Համեմունքներին խնդրում է իրեն մեկ գիշեր տալ Դագի հետ լինելու, իսկ այնուհետև նա կպատկանի միայն նրանց։ Նա Դագի հետ գիշեր է անց կացնում, իսկ այնոուհետև հեռանում է, թողնելով բացատրություններով գրություն։ Խանութում Թիլոն ծիսակատարություն է անց կացնում՝ ի նշան Համեմունքներին հավետ պատկանելիության։

Դագը գալիս է խանութ, սակայն այն գտնում է դատարկ։ Թիլոն դեռևս ողջ է և համարյա առանց գիտակցության։ Առաջին Մայրը հայտնվում է նրան և ասում, որ, քանի որ նա ցուցաբերում է իր պատրաստականությունը հատուկ համեմունքների հրաժարվել ամենից, այժմ նա կարող է ունենալ ամեն ինչ, ինչ նա անձամբ կցանկանա և Համեմունքները երբեք չեն լքի նրան կրկին։ Դագը համաձայնվում է օգնել նրան խանութը վերականգնելու համար և նա երջանիկ վերամիավորվում է նրա հետ։

Դերեր խմբագրել

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է քննադատների բավականին բացասական արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է ընդամենը 13% դրական արձագանքներ պրոֆեսիոնալ քննադատներից և միջին գնահատական 3,9/10[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել