Համասպրամ
Կարմիր համասպրամ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Մեխակազգիներ
Ցեղ Համասպրամ
Լատիներեն անվանում
Melandrium Roehl., 1812
(L.) Clairv., 1811
Տեսակներ

Տես տեքստը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Համասպրամ, (լատին․՝ Melandrium), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։

Համասպրամը մտնում է Silene L. (Ծվծվուկ) դասի հոմանիշների մեջ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Ծաղիկները

Ցողունն ուղիղ է, եղանաձև ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-80 սմ։ Ստորին տերևները կոթունավոր են, ձվաձև, վերինները՝ ձվանշտարաձև, սրածայր։ Ծաղկաբույլը նոսր կիսահովանոց է, ծաղիկները՝ միասեռ, երկտուն, սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը միաբուն, բազմասերմ, տանձաձև տուփիկ է։

Միջին որակի կերաբույս է։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում հանդիպում է մեկ տեսակ՝

  • Բուասսիեի համասպրամ (M. boissieri), որի ցողունի բարձրությամբ 40-80 սմ է։ Աճում է Տավուշի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերի կանաչ լեռնալանջերին։

Տեսակներ խմբագրել

Ըստ GRIN-ի տվյալների[1]

Տարածում խմբագրել

Տարածված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին, աղբոտ վայրերում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.: Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2003. — Т. 2. — С. 79. — ISBN 5-87317-128-9
  • Маевский П. Ф. Флора средней полосы европейской части России. — 10 изд. — М.: Т-во научных изданий КМК, 2006. — С. 225. — ISBN 5-87317-321-5
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 104  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համասպրամ» հոդվածին։