Համահայկական յոթերորդ խաղեր

Համահայկական յոթերորդ խաղեր, անցկացվել են օգոստոսի 6-ից-9-ը՝ Արցախում (Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ)[1], 9-17-ը՝ Երևանում[2]։ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում[3], խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ Երևանի Ազատության հրապարակում[4]։

Բացման արարողություն խմբագրել

Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այն սկսվել է մարզական շքերթով, որից հետո ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը[3]։

Համահայկական յոթերորդ խաղերի ջահը վառել են օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը[5]։

Մասնակից երկրներ խմբագրել

Համահայկական յոթերորդ խաղերին մասնակցում են 35 երկրի մոտ 5244 մասնակից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. AzatNewsTV. «Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակիցներն ու հյուրերն ապահովված կլինեն մնալու տեղերով. Իշխան Զաքարյան | Azat News». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  2. «Համահայկական խաղերի բացումը՝ Ստեփանակերտում, փակումը՝ Երեւանի Ազատության հրապարակում | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  3. 3,0 3,1 «Ստեփանակերտում կայացավ Համահայկական խաղերի բացման արարողությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Yerevan.Today | Համահայկական խաղերի բացումը կկայանա Արցախում». yerevan.today. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «Համահայկական խաղերի հանդիսավոր բացումը Ստեփանակերտում (Live) | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.