Համազասպ Ա Մամիկոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համազասպ Մամիկոնյան (4-րդ դար - ոչ վաղ քան 415), հայ նախարար և զորավար Մեծ Հայքում, հայոց սպարապետ (389-415), սպարապետ Մանվել Մամիկոնյանի (377-384) որդին, սպարապետ Վարդանի և Հմայակի հայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[3]։
Համազասպ Մամիկոնյան | ||
| ||
---|---|---|
389 - 415 | ||
Նախորդող | Սահակ Բագրատունի | |
Հաջորդող | Վարդան Մամիկոնյան | |
Ծննդյան օր | 4-րդ դար | |
Վախճանի օր | ոչ վաղ քան 415 | |
Դինաստիա | Մամիկոնյաններ | |
Հայր | Մանվել Ա Մամիկոնյան | |
Ամուսին | Սահականույշ Պարթև[1][2] | |
Զավակներ | Վարդան Մամիկոնյան, Համազասպյան Մամիկոնյան և Հմայակ Մամիկոնյան |
Կենսագրություն
խմբագրելՀամազասպ Մամիկոնյանը Մեծ Հայքի սպարապետ Մանուել և Վարդանույշ Մամիկոնյանների որդին է, Արտավազդի, Հմայակի և Հայոց թագուհի Վարդանդուխտի (378-389) եղբայրը։ Մասնակցել է 378 թվականին տեղի ունեցած Կարինի ճակատամարտին, որի ժամանակ Մանուել Մամիկոնյանը հաղթում է Հայոց արքա Վարազդատին (374-378) և սպարապետ Բատ Սահառունուն (376-377)։ Մեծ Հայքի արքա Վռամշապուհի (389-414) ժամանակ նշանակվում է հայոց սպարապետ։ Մահացել է Մեծ Հայքի արքա Խոսրով Դ-ի մահից (415) որոշ ժամանակ հետո։
Ամուսնացել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի դստեր՝ Սահականույշի հետ։ Զավակներն են՝.
- Վարդան Մամիկոնյան, հայոց սպարապետ
- Համազասպյան Մամիկոնյան
- Հմայակ Մամիկոնյան[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 244 et 330.
- ↑ Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 535. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 16․