Համադան ավիաբազա (պարս․՝ همدان Hamadân; միջին պարսկերեն՝ اَهمدان Ahmatan — ավիաբազա Համադան), Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ավիաբազա, որը տեղակայված է Համադան քաղաքի մոտ: Պատկանում է Իրանի ռազմաօդային ուժերին:

Համադանի ավիաբազա
պարս․՝ پایگاه هوایی شهید نوژه
IATA: NUJ[1]ԻԿԱՕ: OIHS
##NUJ[1] (Իրան)
Airplane silhouette.svg
NUJ[1]
Իրանի Համադան ավիաբազայի գտնվելու վայրը
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ ռազմական
Սեփականատեր Իրանի Իսլամական Հանրապետություն
Տեղագրություն Համադան
Բարձրացում ԲԾՄ 5,609 ֆտ / 1,710 մ
Կոորդինատներ 35° հս․. լ. 48° ավ. ե.HGЯO
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
05/23 3,936 12,915 ասֆալտ
13R/31L 4,359 14,300 ասֆալտ

Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող ավիաբազան գտնվում է Համադան քաղաքից 47 կիլոմետր դեպի հյուսիս: Ավիաբազային հարակից գտնվում է նաև Նոյ ավիաբազան (Noje Airbase), որը անվանվել է ի պատիվ Մոհամմեդ Նոյի, ով զոհվել է 1979 թվականի օգոստոսի 16-ին՝ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ[2]:

2015 թվականի նոյեմբերի 23-ից սկսած ավիաբազան օգտագործվում է նաև Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի կողմից[3]: Այստեղ տեղակայված ինքնաթիռները և ուղղաթիռները հանդիսանում են Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈՒ–ի խմբավորման բաղկացուցիչ մաս: Ռուսական Ту-22М և Су-34 ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում ավիաբազայից՝ հարվածելու ԻԼԻՊ-ի հենակետերին և պաշտպանական շրջաններին Սիրիայի տարածքում:

2016 թվականի օգոստոսին Իրանի պաշտպանության նախարար Հոսսեին Դեղանը հայտարարեց, որ Համադան ավիաբազան տրամադրվել է ռուսական օդատիեզերական ուժերի օգտագործմանը՝ Սիրիայի կառավարության խնդրանքով և Ռուսաստանը կարող է օգտագործել այն, ինչքան ժամանակ որ պետք է[4][5]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել