Սիմոն Հովնանյան
Սիմոն Պետրոսի Հովնանյան (փետրվարի 13, 1909[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-հիդրոշինարար։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1947 թ.), պրոֆեսոր (1960 թ.)։ ՀԽՍՀ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1967 թ.), ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957 թ.)։
Սիմոն Հովնանյան | |
---|---|
Ի ծնե | Սիմոն Պետրոսի Հովնանյան |
Ծնվել է | փետրվարի 13, 1909 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | ապրիլի 15, 1975 |
Վախճանի վայր | Երևան |
Գործունեություն | ճարտարագետ |
Կենսագրություն
խմբագրել1931 թվականին ավարտել է ՀԽՍՀ շինարարության ինստիտուտը։ 1938 թվականից դասախոսել է ԵՊԻ-ում, 1956-1958 թվականներին՝ շինֆակուլտետի դեկան, 1957-1975 թվականներին՝ ավտոմոբիլային ճանապարհների ու կամուրջների ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են կառույցների ստատիկայի տարբեր հարցերի և կամրջաշինությանը։
Հովնանյանի նախագծով և ղեկավարությամբ է կառուցվել Երևանի Հաղթանակի կամուրջը։
Սիմոն Պետրոսի Հովնանյանի կողմից նախագծվել են Երևանի Հաղթանակի կամուրջը, Հրազդանի Մեծ Կամուրջը (Կիևյան), Հերացու փողոցի վրա գտնվող երկաթգծի կամուրջը, նաև հայաստանի և ԽՍՀՄ տարածքում գտնվող այլ 98 կամուրջներ։
2003 թվականին Երևանի Ճարտարապետության և Շինարարության պետական համալսարանում բացվել է Սիմոն Պետրոսի Հովնանյանի անվան ամբիոն Ճանապարհներ-կամուրջներ և թունելներ ֆակուլտետում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |