Հակոբ Փափազյան (հայագետ)

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Փափազյան (այլ կիրառումներ)

Հակոբ Դավթի Փափազյան (սեպտեմբերի 1, 1919(1919-09-01), Թավրիզ, Իրան - 1997, Երևան, Հայաստան[1]), խորհրդային հայագետ, արևելագետ, պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1972)։

Հակոբ Փափազյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1919(1919-09-01)
Թավրիզ, Իրան
Մահացել է1997
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան, արևելագետ և հայագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ և Մատենադարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1950)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1968)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը (1950)։ 1954-1959 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1959 թվականից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջնադարյան մատենագրության և դիվանական վավերագրերի ուսումնասիրության բաժնի վարիչն է։ 1956 թվականից դասավանդել է Երևանի համալսարանում։ 1962 թվականին ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ արևելյան բնագրագիտության կենտրոնական հանձնաժողովի անդամ։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են XV-XVIII դարերի Արևելյան Հայաստանի սոցիալ–տնտեսական և քաղաքի պատմությանը, ազատագրական շարժմանը, հայ–իրանական հարաբերություններին, պատմական աղբյուրագիտությանը։ Հրապարակել է պարսկական, արաբական, թուրքական, պատմության վավերագրերի բնագրեր և հայերեն ու ռուսերեն, թարգմանություններ («Մատենադարանի պարսկերեն վավերագրերը», 1956-1959, 1968), Լ․ Ս․ Խաչիկյանի հետ՝ «Հովհաննես Տեր-Դավթյան Ջուղայեցու հաշվետոմարը» (1984)։ Մասնակցել է Հայ ժողովրդի պատմության ակադեմիական բազմահատորյակի ստեղծմանը։

Երկեր խմբագրել

  • Օտար տիրապետությունը Արարատյան երկրում (ԺԵ-ԺԷ դարեր), Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ», 1960, համար 7-8, ԼՀԳ, 1973, համար 6, 1977, համար 15։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հակոբ Փափազյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Փափազյան (հայագետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։