Հակոբ Հեքեքյան
Հակոբ Տիգրանի Հեքեքյան (փետրվարի 27, 1923, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 20, 2000, Երևան, Հայաստան), հայ լուսանկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1985)։
Հակոբ Հեքեքյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1923 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 20, 2000 (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Աշխատավայր | Կոմսոմոլեց և Ավանգարդ |
Կենսագրություն
խմբագրելՀակոբ Հեքեքյանը ծնվել է 1923 թվականին Երևանում[1]։ Տասնհինգ տարեկան հասակից զբաղվել է լուսանկարչությամբ։ 1940 թվականին աշխատել է Դոնեցկի շրջանի «Մակեևսկի ռաբոչի» թերթում, որտեղից էլ կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1945 թվականին Լեհաստանում ծանր վիրավորվել է և հաշմանդամի կարգավիճակ ստացել։ 1947 թվականին վերադարձել է Երևան, աշխատել «Պիոներ», «Կոմսոմոլեց», «Ավանգարդ» պարբերականներում[1]։ 1950 թվականին եղել է «Հայաստանն այսօր» ամսագրի արտահաստիքային ֆոտոթղթակիցը, 1960 թվականին դարձել է ՏԱՍՍ-ի, հետագայում նաև «Նովոստի» գործակալության ֆոտոթղթակիցը Հայաստանում։
1968 թվականին հրատարակել է «Երևան» գունավոր ֆոտոալբոմը և գունավոր բացիկների շարք՝ նվիրված Երևանի 2750-ամյակին
Մրցանակներ
խմբագրել1957
- Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնում արժանացել է ոսկե մեդալի
- Համամիութենական ցուցահանդեսներում արժանացել է երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների
- «Սևանի ձկնորսները» աշխատանքի պատկերման տեխնիկայի համար արժանացել է հատուկ մրցանակի
1967
- Պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալով
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
1985
- ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ
Ցուցահանդեսներ
խմբագրել1954 թվականից մասնակցել է համամիութենական և հանրապետական ֆոտոցուցահանդեսներին։
- «Սոցիալիզմը հաղթանակում է», Գերմանիա, 1957
- Անհատական ցուցահանդես, Երևան, հրատարակել է «Երևան» ֆոտոալբոմը
- Ֆոտոարվեստի 7-րդ միջազգային ցուցահանդես, 1969
- Ֆոտոարվեստի 9-րդ միջազգային ցուցահանդես, Ռումինիա, 1973
- «Սովետսկոե ֆոտո» ցուցահանդես (Հեքեքյանի աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ 6 քաղաքներում), 1973
- Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության Խորհրդային գիտության և մշակույթի տանը բացվել է «Հայաստանը ժուռնալիստի աչքերով» խորագիրը կրող ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որը ներկայացվել է Մոսկվայի Ժուռնալիստի կենտրոնական տանը և Մոսկվայի «Երևան» կինոթատրոնում, 1982
Երկեր
խմբագրել- Երևան (Լուսանկարների ալբոմ) Լուս. հեղինակ՝ Հակոբ Հեքեքյան, Խմբ. Գ. Աղաբաբյան, Երևան։ Հայպետհրատ, 1960[2]։
- Էջմիածին/Эчмиадзин: Ալբոմ / Խմբ.՝ Ա. Հատիտյան, Նկ.՝ Հակոբ Հեքեքյան, Էջմիածին։ Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1971։
- Հայկական եկեղեցիներ։ [Ալբոմ] / Կազմ.՝ Բաղդասար Արզումանյան, Խմբ.՝ Արամ Հաջոլյան, Ի. Բոնչև, Լուսանկ.՝ Մովսես Շլուկյան, Թորոս Խորիսյան, Վաչե Խաչատրյան, Հակոբ Հեքեքյան, Անդրանիկ Քոչար։ Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1970
- Երևանի Կլարա Ցետկինի անվան կարի արտադրական միավորման գլխամասային ֆաբրիկա /Головная фабрика Ереванского производственного швейного объединения имени Клары Цеткин / Լուսանկ.՝ Հ. Հեքեքյան, 1923-2000 [լուսանկ.]. Երևան։ Ա. հ., 1976:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
- ↑ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան».