Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց
Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։
Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1936 |
Անվանված է | Հակոբ Կարապենց |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Սասունցի Դավթի 2 |
Կայք | school6.schools.am |
Պատմություն խմբագրել
Դպրոցը հիմնադրվել է 1936 թվականին Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակին կից և կոչվել է Լազար Կագանովիչի անվամբ։ Եղել է արական դպրոց, որտեղ հաճախել են երկաթուղայինների տղաները։ 1941–1945 թվականներին՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցը դարձել է զինվորական հոսպիտալ, ուսուցիչներից աշխատել են որպես կրտսեր բժշկական անձնակազմ։ 1946 թվականին դպրոցը վերսկսել է իր գործունեությունը և 1952 թվականից դարձել երկսեռ։ 1953 թվականին դպրոցը կոչվել է Վահան Տերյանի անունով։ Երևանում դպրոցական շենքերի սղության պատճառով նույն շենքում է գործել նաև Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցը։ Որոշ ժամանակ անց երկու դպրոցները միավորվել են և կոչվել Ավետիք Իսահակյանի անունով։ 1960-ական թվականներին դպրոցները կրկին անջատվել են և Ավետիք Իսահակյանի անունը կրող թիվ 16 դպրոցը տեղափոխվել է այլ շենք, իսկ Ստալինի անունով կոչվող թիվ 60 դպրոցը 1965 թվականին Վահան Տերյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ անվանակոչվել է Տերյանի անունով։
Շուրջ 30 տարի թիվ 6 միջնակարգ դպրոցը գործել է առանց անուն։ 1995 թվականին Երևանի քաղաքային խորհրդի մարտի 27-ի թիվ 643 որոշմամբ դպրոցն անվանակոչվել է սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Կարապենցի անունով[1][2]։
Շրջանավարտներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հակոբ Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոց»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին։ Վերցված է 2016-01-21
- ↑ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ, Հակոբ Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոց
Արտաքին հղումներ խմբագրել
- Դպրոցի պաշտոնական կայքը Archived 2015-08-21 at the Wayback Machine.