Հակոբ Թերզան (աստղագետ)

Ֆրանսահայ աստղագէտ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Զարեհի Թերզան (Թերզյան[4], հոկտեմբերի 31, 1927(1927-10-31)[1][2], Ստամբուլ, Թուրքիա[2] - ապրիլի 4, 2020(2020-04-04)[3][2], 7th arrondissement of Lyon, Ֆրանսիա[1][3][2][5]), հայազգի աստղագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Հակոբ Թերզան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1927(1927-10-31)[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[2]
Մահացել էապրիլի 4, 2020(2020-04-04)[3][2] (92 տարեկան)
Մահվան վայր7th arrondissement of Lyon, Ֆրանսիա[1][3][2]
Քաղաքացիություն Թուրքիա և  Ֆրանսիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան (1945), Լիոնի համալսարան (1965) և Ստամբուլի համալսարան (1949)
Մասնագիտությունաստղագետ
ԱշխատավայրԿեդրոնական վարժարան և Lyon Observatory?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄիջազգային աստղագիտական միություն և Q2867748?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կոստանդնուպոլիս՝ 1927 թվականին։ 1950 թվականին ավարտել է Կոստանդնուպոլիսի համալսարանը, որից հետո որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել Կեդրոնական վարժարանում։ 1956 թվականից հաստատվել է Ֆրանսիայում։ Մոտ 30 տարի աշխատել Լիոնի աստղադիտարանում։ 1967 թվականին նշանակվել է նույն աստղադիտարանի փոխտնօրեն։ 1965 թվականին արժանացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի, 1980 թվականին՝ պրոֆեսորի կոչման։

Հայտնաբերել է մոտ 710 փոփոխական աստղ 11 նոր գնդաձև աստղակույտ, որոնք հայտնի են Թերզանի աստղակույտեր անունով[6], ինչպես նաև մետ 158 դիֆուզ միգամածություն, 124 գալակտիկա, 4430 կարմիր փոփոխական աստղ Գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ, մեծ սեփական շարժում ունեցող 1428 աստղ, 26 մոլորակաձև միգամածություն, 122 դիֆուզ գալակտիկա Մեր գալակտիկայի կենտրոնի ուղղությամբ։

Բազմաթիվ աշխատությունների հողինակ է։

Մահացել է Ֆրանսիայում՝ 92 տարեկանում[7][8]։

Անդամակցություն խմբագրել

  • Միջազգային աստղագիտական միություն (1967)[9]
  • Եվրոպական աստղագիտական ընկերություն (1964)
  • Ֆրանսիայի աստղագետների ազգային միություն (1964)
  • Լիոնի աստղագետների ընկերության նախագահ (1968-1978)

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Ֆրանսիայի աստղագետների միության Անրի Ռեյի մրցանակ (1977)
  • Ֆրանսիայի կրթության նախարարության մրցանակ (1979, 1994)
  • Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի պսակավոր դափնեկրի տիտղոս (1988)
  • Անանիա Շիրակացու մեդալ (2013)[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.aztagdaily.com/archives/470260
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.armenews.com/spip.php?page=article&id_article=24275
  4. Հանրագիտական բառարան, Ե., 2016, էջ 789։
  5. «Մեր Կորուստները . Մահացած Է Ֆրանսահայ Աստղագէտ Յակոբ Թերզան». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 7. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  6. www.aras.am https://www.aras.am/News/news.htm. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. «Ֆրանսիայում մահացել է հայտնի հայ ֆիզիկոս Թերզյանը, որի անունով 11 աստղերից կազմված խումբ է անվանակոչվել». infoport.am (ամհարերեն). 2020 թ․ ապրիլի 8. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  8. «Ֆրանսիայում մահացել է հայտնի աստղագետ Հակոբ Թերզանը». AraratNews. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.(չաշխատող հղում)
  9. «Լրանում է ֆրանսահայ նշանավոր աստղագետ Հակոբ Թերզանի 85-ամյակը». news.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  10. «Անանիա Շիրակացու մեդալ՝ ֆրանսահայ անվանի աստղագետ Հակոբ Թերզանին». armenpress.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.