Հակոբ-Գրիգոր

հայ հրապարակախոս, թարգմանիչ

Հակոբ-Գրիգոր (իսկական անունը՝ Հակոբ Գրիգորի Ճրճրյան, ապրիլի 13, 1905(1905-04-13)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - օգոստոսի 23, 1985(1985-08-23)[2], Փարիզ[2]), թարգմանիչ, հրապարակագիր։ Ուսանել է Կոստանդնուպոլսի Պերպերյան և Կեդրոնական վարժարաններում։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (1927)։ Հաստատվել է Փարիզում։ Սփյուռքահայ մամուլում հանդես է եկել հրապարակախոսական, հայագիտական և այլ գործերով։ Հայերեն է թարգմանել Էդգար Պոյի և Գյոթեի ստեղծագործություններից, Ալբերտ Էյնշտեյնի երկու աշխատություններ, գերմաներեն՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը», «Մեծապատիվ մուրացկանները» (1971)։ Հակոբ-Գրիգորի ինքնուրույն գործերից են «Եթովպիո հայ եկեղեցին և հայերը» (1927), «Համազգային ուղղագրություն և հայերենի մաքրագործման հարցերը։, Պարույր Սևակի լեզվական կտակը» (1977) գրքույկները, «Ծանոթ և անծանոթ հայեր Նոյից մինչև մեր օրերը» (1974, ֆրանս., Ա. Հարենցի գրական մրցանակ 1974) գիրքը։

Հակոբ-Գրիգոր
Ծնվել էապրիլի 13, 1905(1905-04-13)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Մահացել էօգոստոսի 23, 1985(1985-08-23)[2] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[2]
ԿրթությունՊերպերյան վարժարան[1], Կեդրոնական վարժարան[1] և Լայպցիգի համալսարան (1927)[1]
Մասնագիտությունթարգմանիչ և հրապարակախոս

Երկեր խմբագրել

  • Երկերու հաւաքածոյ, Փարիզ, 1981։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 67  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։