Հակոբջան Ղարիբջանյան
Հակոբջան Ալեքսանդրի Ղարիբջանյան (1902, փետրվարի 1 (փետրվարի 14) , գյուղ Բահարլու, Սուրմալուի գավառ - 1987, դեկտեմբերի 5, Երևան), հայ նկարիչ, վերականգնող։
Հակոբջան Ղարիբջանյան | |
---|---|
Ի ծնե | Հակոբջան Ալեքսանդրի Ղարիբջանյան |
Ծնվել է | 1902, փետրվարի 1 (փետրվարի 14) |
Ծննդավայր | գյուղ Բահարլու, Սուրմալուի գավառ |
Վախճանվել է | 1987, դեկտեմբերի 5 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1929) |
Մասնագիտություն | նկարիչ |
ԿենսագրությունԽմբագրել
1922-1929 թթ. սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում։ 1928-1931 թթ. դասավանդել է Թիֆլիսի Հայարտանը։ 1928 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1934-1935 թթ. որպես վերականգնող աշխատել է Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան թանգարանում, 1935-1939 թթ.` Երևանի պետական պատկերասրահում[1]։ 1934 թվականից Ղարիբջանյանը վերականգնման աշխատանքներ է կատարել Երևանի, Թբիլիսիի և Մոսկվայի թանգարաններում։ Գործերի մի մասը պահվում է Երևանում (Ելենա Խուդոյանի հավաքածու): Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Ստեղծագործական գործունեությունԽմբագրել
Ղարիբջանյանի դիմանկարներին, բնանկարներին ու կոմպոզիցիոն պատկերներին բնորոշ են կառուցիկ գունապլաստիկան, արդիականությունը` «Վիրահատություն, 1928, «Կարբիդի գործարանը։ Երևան», 1933։ Ջրաներկ աշխատանքներից են՝
- «Վեզալիա», 1933-1935
- «Աղջիկը, մանյակը և հայելին», 1943
- «Մայր իմ անուշ ու անգին», 1977
- «Ներսես Շնորհալի», 1978
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Հակոբջան Ղարիբջանյանի աշխատանքները ՀԱՊ-ում