Հալթգրիմսկիրկյա (իսլ.՝ HallgrímskirkjaՀաթլգրիմյուրի եկեղեցի), լյութերական եկեղեցի Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում։ Սա չորրորդ ամենաբարձր շենքն է Իսլանդիայում՝ Հելլիսանդուր երկարալիքային ռադիոաշտարակից, Էյլարի ռադիոհաղորդիչից և Սամարտի աշտարակից հետո։ Եկեղեցին անվանվել է ի պատիվ պոետ և հոգևոր առաջնորդ Հաթլգրիմյուր Պետուրսոնի, ով «Կրքի հիմներ» գրքի հեղինակն է։

Հալթգրիմսկիրկյա
իսլ.՝ Hallgrímskirkja
Hallgrímskirkja church Reykjavik 2019 2.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻսլանդիա Իսլանդիա
ՏեղագրությունԻսլանդիա Ռեյկյավիկ, Իսլանդիա
ԴավանանքChurch of Iceland?
ՆվիրվածHallgrímur Pétursson?
ԱնվանվածHallgrímur Pétursson?
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետԳուդյոուն Սամուելսոն
Ճարտարապետական ոճնեոգոթիկա
Կառուցման սկիզբ1945
Կառուցման ավարտ1986
Հիմնադրված1986 թվական
Բարձրություն74,5 մետր
Գմբեթ1
hallgrimskirkja.is(իսլանդ.)

ՊատմությունԽմբագրել

Եկեղեցու նախագիծը մշակվել է 1937 թվականին ճարտարապետ Գուդյոուն Սամուելսոնի կողմից[1]։ Կառուցումը տևել է 38 տարի։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1945 թվականին և ավարտվել 1986 թվականին։ Կրիպտեի կառուցումն ավարտվել է 1948 թվականին, աշտարակների և թևերինը՝ 1974 թվականին։ Նավը օծվել է 1986 թվականին[1]։

Եկեղեցին տեղակայված է Ռեյկյավիկի կենտրոնում, և տեսանելի է քաղաքի ցանկացած վայրից։ Այն քաղաքի տեսարժան վայրերից մեկն է։

ՆկարագրությունԽմբագրել

Եկեղեցում կա մի մեծ երգեհոն, որը կառուցվել է գերմանացի վարպետ Յոհաննես Քլայսի կողմից։ Երգեհոնը մեխանիկական է, ունի 5275 խողովակ[2], ունի 15 մ բարձրություն, կշռում է 25 տոննա։

Եկեղեցին նաև օգտագործվում է որպես դիտարկվող աշտարակ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Ռեյկյավիկը և շրջակա լեռները։ Եկեղեցու դիմաց կենգնեցված է Լեյֆ Երջանիկի արձանը, որը նվիրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 1930 թվականին՝ ի պատիվ Իսլանդիայի խորհրդարանի հազարամյակի հոբելյանի[1]։ Տաճարը բաց է 09։00-20։30։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Noyes David (March–April 2009)։ «Iceland – Europe's coolest little hot spot»։ Going Places (American Automobile Association):  28 
  2. Organ Fireworks VII – Christopher Herrick at the organ of the Hallgrimskirkja (CD)։ Hyperion։ 1997 

Արտաքին հղումներԽմբագրել