Հաթ-Ռիվերի իշխանություն

Հաթ-Ռիվերի իշխանություն, վիրտուալ պետություն Ավստրալիայում, որը հիմնվել է 1970 թվականին Լեոնարդ Քեսլիի կողմից։ Ամբողջական անվանումը` Հաթ-Ռիվերի շրջանի իշխանություն, այժմ` Հաթ-Ռիվերի իշխանություն։ Գտնվում է Քեսլի ընտանիքին պատկանող ֆերմերային տնտեսության տարածքում, Արևմտյան Ավստրալիա նահանգի վարչական կենտրոն Պետր քաղաքից 517 կմ դեպի հյուսիս։

Բնակավայր
Հաթ-Ռիվերի իշխանություն
Դրոշ

ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՀամայնքԱրևմտյան Ավստրալիա
Հիմնադրված է1970 թ.
Պաշտոնական լեզուանգլերեն, ֆրանսերեն և էսպերանտո
Ժամային գոտիUTC+8
Պաշտոնական կայքprincipality-hutt-river.com
Հաթ-Ռիվերի իշխանություն (Ավստրալիա)##
Հաթ-Ռիվերի իշխանություն (Ավստրալիա)

Պատմություն

խմբագրել

1969 թվականին Արևմտյան Ավստրալիա նահանգի վարչակազմը քվոտա է սահմանել ցորենի աճեցման համար, ինչը վտանգել է տարածքի շատ ֆերմերային տնտեսությունների գոյությունը։ Քեսլի ընտանիքն օրենքներն այնպես մենաբանեց, որ դրանք նրանց իրավունք տվեցին ձևավորել իրենց սեփական կառավարությունն ու անկախանալ Ավստրալիայից։ Քվոտաների վերաբերյալ երկարացված բանավեճերի արդյունքում 1970 թվականին Լեոնարդ Ջորջ Քեսլին (Leonard George Casley) պաշտոնապես անկախացավ Ավստրալիական միությունից և 1970 թվականի ապրիլի 21-ին ղեկավարեց նոր ձևավորված Հաթ-Ռիվեր գավառը։

2006 թվականի դեկտեմբերին Լեոնարդ իշխանը փոխել է պետության անվանումը, դարձնելով այն «Հաթ-Ռիվերի իշխանություն»` հրաժարվելով «գավառ» բառից[1]։ 2008 թվականին Եվրոպական Միությունը հուշագիր է հրապարակել «մասնավոր կազմակերպությունների և որոշակի անձանց կողմից տրվող «հորինված» անձնագրերի» վերաբերյալ, որոնցով արգելվում է տրամադրել պաշտոնական տրանզիտային վիզաներ։ Փաստաթղթում այդպիսի «հորինված» անձնագրերի թվում հիշատակվում են նաև Հաթ-Ռիվերի իշխանության անձնագրերը։

2011 թվականին պետությունում մշտապես ապրում է մոտավորապես 30 մարդ, այն դեպքում, երբ Իշխանության անձնագրերի կրողների թիվը հաշվվում է մոտ 14.000[2]:

Տնտեսություն

խմբագրել
 
Հաթ-Ռիվերի իշխանության մետաղադրամը, 1991 թվական

Հաթ-Ռիվերի դոլար (ավստրալիական դոլարի հանդեպ ունի 1:1 հարաբերակցությունը)։ 1974 թվականին թողարկվեցին թղթադրամներ, իսկ 1976 և 1978 թվականներին` մետաղադրամներ։ Դրամահատումը կատարվում էր Կանադայում, Լոմբարդո դրամահատարանում։ Ցածր անվանական արժեք ունեցող մետաղադրամները նախատեսված էին դրամաշրջանառության համար։ Միևնույն ժամանակ թողարկվում էին նույն մետաղադրամներից հավաքածուների համար, 30 դոլար արժողությամբ արծաթե և 100 դոլար արժողությամբ ոսկե մետաղադրամներ։ 1979 թվականին որոշում ընդունվեց դադարերցնել շրջանառային մետաղադրամների հատումը և զբաղվել միայն թանկարժեք մեդալներից հուշադրամների հատմամբ։ Դրամահատման վայրը դարձավ ԱՄՆ-ում գտնվող Նյու Քուինսլենդ դրամահատարանը։ 1995 թվականին ԱՄՆ-ի փոստային ծառայությունը դադարեցրեց ԱՄՆ-ում Հաթ-Ռիվերի իշխանության մետաղադրամների վաճառքն իր տարածքում։ 2000 թվականին ավստրալիական դրամահատարանում ոչ մեծ ծավալով հատվել են 100 դոլարանոց ոսկե մետաղադրամներ` նվիրված Հաթ-Ռիվեր գավառի կազմավորմանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Micronation renaming». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  2. The unknown country within Australia

Արտաքին հղումներ

խմբագրել