Հաթերք (բերդավան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաթերք (այլ կիրառումներ)
Հաթերք (Հայթերք, Խաթերք), բերդավան միջնադարյան Խաչենի իշխանության Հաթերք գավառում, Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին։ XII-XIII դդ.` Հաթերքի իշխանության կենտրոնը։ Ավերվել է XV-XVI դդ., ակկոյունլու և կարակոյունլու թուրքական ցեղերի ասպատակությունների հետևանքով։ XVI դարի վերջին Հաթերքի բնակիչները բերդավանի ավերակներից ոչ հեռու հիմնել են նույնանուն գյուղը (այժմ`Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում)։ Մխիթար Գոշն իր «Գիրք Դատաստանի» երկն ավարտել է Հաթերքում՝ Հաթերքի գահերեց իշխան Վախթանգի ապարանքում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 46)։ |