Հադ (ֆիլմ)
Հադ (անգլ.՝ Hud), Մարտին Ռիթի ֆիլմը, որը էկրաններին է հայտնվել 1963 թվականին։ Լարի Մակմյորթրիի «Անցի՛ր, ձիավոր» (Horseman, Pass By) նովելի էկրանավորումը։ Գլխավոր դերերում են Փոլ Նյումանը և Բրենդոն Դե Ուալդը։ «Օսկար» մրցանակաբաշխության յոթ անվանակարգերում առաջադրված ֆիլմ, որոնցից հաղթել է երեքը՝ Պատրիցիա Նիլի և Մելվին Դուգլասի դերասանական և Ջեյմս Վոնգ Հոուի օպերատորական աշխատանքի համար։
Հադ անգլ.՝ Hud | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Horseman, Pass By? |
Թվական | 1963, մայիսի 24, 1963[3], մայիսի 29, 1963[3], մայիսի 30, 1963[3], հուլիսի 26, 1963[3] և օգոստոսի 2, 1963[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարտին Ռիթ[1][4][5][…] |
Պրոդյուսեր | Իրվինգ Ռևեչ |
Սցենարի հեղինակ | Հարիեթ Ֆրենկ կրտսեր և Իրվինգ Ռևեչ |
Դերակատարներ | Փոլ Նյուման[4][5][2][…], Մելվին Դուգլաս[4][6][7], Պատրիցիա Նիլ[4][6][7], Բրենդոն դե Ուայլդ, Ուիտ Բիսել[4][7], Ջոն Էշլի[4][7], Շելդոն Էլման[4][7], Վել Էյվերի[4][7] և Իվետ Վիքերս[8] |
Օպերատոր | Ջեյմս Վոնգ Հոու |
Երաժշտություն | Էլմեր Բեռնստայն |
Մոնտաժ | Ֆրենկ Բրեխթ |
Պատմվածքի վայր | Տեխաս |
Նկարահանման վայր | Տեխաս |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 112 րոպե |
Բյուջե | 2 350 000 $ |
Շահույթ | 10 000 000 $[9] |
![]() |
Սյուժե
խմբագրելԳործողությունը տեղի է ունենում Բեննոն ընտանիքի տեխասյան ագարակատնում և հարևան փոքրիկ քաղաքում։ Հադ Բեննոնը (Փոլ Նյուման) կանանց սիրահար և անուղղելի զվարճասեր է, ով կարող է ամեն երեկո խնջույքների մեջ լինել, դրա հետ մեկտեղ նա կարող է իր հմայքի շնորհիվ մարդկանց հետաքրքրել և իր հետևից տանել։ Նա ապրում է ագարակում իր ծեր, խիստ բարոյական համոզմունքի տեր հոր՝ Հոմերի (Մելվին Դուգլաս) և 17–տարեկան զարմիկի՝ Լոննի (Բրենդոն Դե Ուայլդ) հետ։ Հոմերը չի սիրում իր որդուն նրա ցինիզմի և եսասիրության պատճառով, և վերջինս էլ հորը նույն կերպ էր վերաբերվում՝ անկեղծորեն սպասելով խստագույն ծնողի մահը, որպեսզի հողամասը իշխի։ Այդ ընտանեկան կոնֆլիկտի կենտրոնում հայտնվում է երիտասարդ Լոննին, ով պետք է ընտրություն կատարեր իմաստուն պապիկի և թեթևամիտ հորեխպոր միջև։
Դերերում
խմբագրել- Փոլ Նյուման - Հադ Բեննոն
- Բրենդոն Դե Ուայլդ - Լոննի Բեննոն
- Մելվին Դուգլաս - Հոմեր Բեննոն
- Պատրիցիա Նիլ - Ալմա Բրաուն
- Ուիթ Բիսել - միսթեր Բյորվիս
Պարգևներ և անվանակարգեր
խմբագրել- 1963 թվական - Վենետիկի կինոփառատոն OCIC մրցանակ
- 1963 թվական — երկու մրցանակ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի կողմից՝ Լավագույն դերասանուհի (Պատրիսիա Նիլ) և երկրորդ պլանի լավագույն դերասան (Մելվին Դուգլաս)։
- 1964 թվական — երեք «Օսկար» մրցանակ՝ Լավագույն դերասանուհի (Պատրիսիա Նիլ), երկրորդ պլանի լավագույն դերասան (Մելվին Դուգլաս), սև և սպիտակ ֆիմում լավագույն օպերատորական աշխատանք (Ջեյմս Վոնգ Հոու)։ Ֆիլմն առաջադրվել է նաև ևս չորս անվանակարգերում՝ լավագույն ռեժիսոր (Մարտին Ռիթ), լավագույն հարմարեցված սցենար (Իրվինգ Ռավետչ, Հարիեթ Ֆրենկ), լավագույն դերասան (Փոլ Նյուման), սև և սպիտակ ֆիլմում նկարիչների և դեկորատորների լավագույն աշխատանք (Հել Պերեյրա, Թամբի Լարսեն, Սեմ Կամեր, Ռոբերտ Բենտոն)։
- 1964 թվական — BAFTA մրցանակ լավագույն արտասահմանյան դերասանուհի (Պատրիսիա Նիլ) անվանակարգում, ինչպես նաև երկու անվանակարգ լավագույն ֆիլմի և լավագույն արտասահմանյան դերասանի (Պոլ Նյուման) համար։
- 1964 թվական — ԱՄՆ սցենարի հեղինակների Գիլդիայի մրցանակ Լավագույն ամերիկյան դրամայի համար (Իրվինգ Ռավելտչ, Հարիեթ Ֆրենկ)։
- 1964 թվական — ԱՄՆ ռեժիսորների Գիլդիայի մրցանակ (Մարտին Ռիթ)։
- 1964 թվական — «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հինգ անվանակարգ՝ Լավագույն դրամա, լավագույն ռեժիսոր (Մարտին Ռիթ), լավագույն դրամատիկական դերասան (Փոլ Նյուման), երկրորդ պլանի լավագույն դերասան (Մելվին Դուգլաս), երկրորդ պալնի լավագույն դերասանուհի (Պատրիսիա Նիլ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0057163/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film695727.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://www.cinematografo.it/cinedatabase/film/hud-il-selvaggio/11198/
- ↑ 5,0 5,1 http://www.the-numbers.com/movie/Hud
- ↑ 6,0 6,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=51105.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.imdb.com/title/tt0057163/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ The Numbers — 1997.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Հադ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Хад»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: )
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հադ (ֆիլմ)» հոդվածին։ |