Հագենով, փոքրիկ քաղաք Գերմանիայի հյուսիսում։ Հայտնի է իր փայտաշեն տներով, որոնց մեծ մասը կառուցվել է 17-19-րդ դարերում։

Բնակավայր
Հագենով
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված է1754 թ.
Մակերես67,47 կմ², 67,54 կմ²
ԲԾՄ6 մետր
Բնակչություն12 399 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ03883
Փոստային դասիչ19230
Պաշտոնական կայքhagenow.de(գերմ.)
Հագենով (Գերմանիա)##
Հագենով (Գերմանիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Հագենովը գտնվում է Բալթիկ ծովից 70 կմ հեռավորության վրա։ Մոտակա խոշոր քաղաքներն են՝ Շվերին (մոտ 30 կմ), Վիսմար (մոտ 65 կմ) հյուսիս-արևելքում, Համբուրգը (մոտ 80 կմ) և Լյուբեկը (մոտ 85 կմ) արևմուտքում։ Քաղաքի միջով անցնում է Շմար գետը, որը քաղաքի կենտրոնական հատվածում գոյացրել է լճակ։

Պատմություն խմբագրել

Քաղաքի անունը առաջին անգամ հիշատակվում է 1194 թվականին Hachenowe (Հախենովե), այնուհետև Haghenow(e) (Հագհենով) (1316, 1326), ավելի ուշ Hagenowe (Հագենովե) և վերջում Hagenow (Հագենով)[2]։ Քաղաքի անվանման բացատրությունն է՝ պարսպապատ մարգագետիններ։ Նույնիսկ առաջին հիշատակման ժամանակ Հագենովն ուներ ամրոց և եկեղեցի։ Քաղաքի ամենահին շենքը, որը դեռ կանգուն է՝ թվագրվում է 1720 թվականին։ Հագենովը որպես քաղաք անվանվում է 1370 թվականի պայմանագրերում, մինչ այդ դեռևս գյուղ էր։ Բայց հետագայում՝ 1520 թվականին կրկին որպես գյուղ է անվանվում[3]։ 1754 թվականին Հագենովի որպես քաղաք կարգավիճակը հաստատվել է քաղաքի պաշտոնական կանոնադրության հիման վրա[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով քաղաքն անցնում է Խորհրդային միությանը, իսկ 1949 թվականից մինչև 1990 թվականը՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության կազմում։ Այժմ Հագենովը հանդիսանում է Գերմանիայի Լյուդվիգսլուստ-Պարխիմ շրջանի քաղաքներից։

Բնակչություն խմբագրել

Տարեթիվ Բնակիչ
1990 14.012
1995 12.579
2000 12.272
2005 12.235
2010 11.745
2015 11.697
Տարեթիվ Բնակիչ
2020 12.245
2021 12.146
2022 12.399

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. Ernst Eichler (Linguist)/Hans Walther (Onomastiker): Städtenamenbuch der DDR. VEB Bibliographisches Institut, Leipzig 1988, ISBN 3-323-00007-2
  3. Georg Christian Friedrich Lisch: Die Kirche zu Hagenow und die Stadt Hagenow. 1855 (liberarius.de)
  4. Ernst Eichler (Linguist)|Ernst Eichler und Werner Mühlmer: Die Namen der Städte in Mecklenburg-Vorpommern. Ingo Koch Verlag, Rostock 2002, ISBN 3-935319-23-1

Արտաքին հղումներ խմբագրել