«Հաբը» (ռուս.՝ «Пилюля»), 1983 թվականի խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1]։

Դեղահաբը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՌոման Դավիդով
ՍցենարիստՎլադիմիր Կապնինսկի
ՀնչյունավորումՆիկոլայ Գրաբբե, Natalya Gurzo?, Լյուդմիլա Գնիլովա և Յուրի Պուզիրյով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն612 վայրկյան
Թվական1983

Սյուժե խմբագրել

Մւլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես կենդանիները պատժեցին խաբեբա աղվեսին։

Ձմռանը արջը հիվանդանում է ռադիկուլիտով։ Նապաստակը և կուղբը նրան պատմում են, որ աղվեսը կարող է գտնել ցանկացած դեղ, բայց կվերցնի եռակի թանկ։ Արջը գնում է աղվեսի մոտ։

Աղվեսը նրան տալիս է արտասահմանյան հաբ և դրա փոխարեն պահանջում է մի տակառ մեղր։ Տան ճանապարհին արջը պատահաբար կորցնում է հաբը, բայց աղվեսը դրան ի պատասխան ասում է, որ իր պարտքը, միևնույն է մնացել է, իսկ նոր հաբ տալ մերժում է։ Իրավիճակը փրկում է նապաստակը՝ արջին տաքացուցիչ նվիրելով։

Այդ ընթացքում ոզնին խիստ վրդովվում է, որ ճաղատանալու դեմ քսուքը, որը նրան տվել էր աղվեսը, չի օգնում։ Ամռանը նապաստակի հետ նա որոշում է պատժել աղվեսին խաբելու համար։ Նրանք գլորում են «կախարդական» մեղրի տակառը, գայլին համոզում են մտնել դրա մեջ։ Երբ աղվեսը բացում է կափարիչը, գայլը դուրս է ցատկում, աղվեսին մտցնում տակառի մեջ և գլորում է դեպի գետը։

Ստեղծողներ խմբագրել

Ռեժիսոր Ռոման Դավիդով
Սցենարիստ Վլադիմիր Կապնինսկի
Բեմադրող նկարիչ Ալեքսանդր Վինոկուրով
Նկարիչներ Պյոտր Կորոբաև,
Նիկոլայ Միտրոխին,
Սերգեյ Մարակասով,
Տատյանա Մակարովա,
Էրրաստ Տրեսկին
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Զարուբին,
Օլեգ Սաֆրոնով,
Վլադիմիր Շևչենկո,
Վիտալի Բոբրով
Օպերատոր Բորիս Կոտով
Կոմպոզիտոր Վլադիմիր Կրիվցով
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Դերերը հնչյունավորել են Նիկոլայ Գրաբբեարջ,
Նատալյա Գուրզոաղվես,
Լյուդմիլա Գնիլովաոզնի,
Յուրի Պուզիրյովկուղբ,
Լև Շաբարիննապաստակ,
Վլադիմիր Պրոխորով — գայլ
Խմբագիր Պյոտր Ֆրոլով
Մոնտաժող ԵԼենա Բելյավսկայա
Ռեժիսորի օգնականներ Տ. Խոլոստովա
Տնօրեն Լիլիանա Մոնախովա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հաբը» մուլտֆիլմը Animator.ru կայքում