Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

կազմակերպություն
(Վերահղված է ՀՃՈւԿից)

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Հիմնադրված1982
Իրավ. կարգավիճակգործող
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՏեղագրությունՀայաստան, 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24գ շենք, 6-րդ հարկ, սեն.61
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, անգլերեն և ռուսերեն
Գլխավոր քարտուղարՍամվել Կարապետյան
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
ԱՄՆ-ի մասնաճյուղ, Կալիֆորնիա
Հայաստանի մասնաճյուղ
ՀիմնադիրԱրմեն Հախնազարյան
Կայքraa.am

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հիմնադրվել է Աախենում (Գերմանիա) 1982 թվականին որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն պրոֆեսոր-դոկտոր Արմեն Հախնազարյանի կողմից։ ԱՄՆ-ի մասնաճյուղը հիմնադրվել է Կալիֆորնիայում 1996 թ.։ Հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 1998 թվականին և գրանցվել որպես հասարակական կազմակերպություն (2010 թ.-ից՝ հիմնադրամ)[1]

ՈւսումնասիրություններԽմբագրել

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն ուսումնասիրում և վավերագրում է Պատմական Հայաստանում գտնվող հայկական հուշարձանները։ Այս ուսումնասիրությունների արդյունքում 2021 թ. դրությամբ այն ունի ավելի քան 650,000 թվայնացված պատկերներից, միկրոֆիլմերից, հատակագծերից և այլ փաստաթղթերից բաղկացած հարուստ արխիվ։ Կազմակերպությունը նաև զբաղվում է Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող մշակութային ժառանգության վերանորոգմամբ և պահպանմամբ։ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ գործած Հայաստանյան մասնաճյուղը իրականացնում է ուսումնասիրական գործունեություն, որի արդյունքում հրատարակվում են գրքեր, գրքույկներ, «Վարձք» հանդես, ինչպես նաև պատրաստվում փաստավավերագրական ֆիլմեր։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. "Վարձք, N 1, 2010, էջ 15-23" Archived 2021-09-10 at the Wayback Machine.,