ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարարություն

ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարարություն, միութենական հանրապետական նախարարություն նախկին Խորհրդային Միությունում, որը ղեկավարել է արդյունաբերական շինարարությունը Խորհրդային Հայաստանում։

Ստեղծվել է 1967 թվականի նոյեմբերի 3-ին։ Կապալային ձևաչափով աշխատանքներ է տարել արդյունաբերությքն, քաղաքացիական և բնակարանային կառույցների շինարարության ու շահագործման ուղղությամբ։ 1954 թվականի մայիսից գործել է որպես Քաղաքացիական բնակարանային շինարարության միութենական-հանրապետական, նույն թվականի օգոստոսից՝ Քաղաքային և գյուղական շինարարության հանրապետական, 1957 թվականի հունիսից՝ շինարարության մինիստրություն։

Ունեցել է տեխնիկական, արտադրական, պլանային-տնտեսական վարչություններ, կապիտալ շինարարության, տրանսպորտի, ֆինանսական, դիսպետչերական, վերահսկիչ-վերստուգիչ, քաղաքացիական բնակարանային շինարարության, կապիտալ շինարարության և այլ բաժիններ։

Երևան, Լենինական, Կիրովական, Աբովյան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Քաջարան, Ջերմուկ և այլ քաղաքներում արդյունաբերական շինարարության մինիստրությունն ունեցել է շինարարական տրեստներ։

Մինիստրներ են եղել՝ Մ․ Սարուխանյանը (1954–1961), Կոստանդին Մարությանը (1961–1965), Ս․ Շահնազարյանը (1965–1973), Կարլեն Հակոբյանը (1972-1979


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 13