Կոստանդին Մարության
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոստանդին Հովհաննեսի Մարության (նոյեմբերի 29, 1917[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ[1] - մայիս 2011, Երևան, Հայաստան), հայ խորհրդային շինարար, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957)։
Կոստանդին Մարության | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1917[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ[1] |
Մահացել է | մայիս 2011 (93 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1941)[1] և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ |
Մասնագիտություն | շինարար |
Աշխատավայր | Հրազդանի հիդրոէլեկտրակայան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1941)։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1954 թվականից եղել է Աթարբեկյանի ՀԷԿ-ի շինարարության պետ, 1959 թվականից՝ Հայկական ԽՍՀ ժողտնտխորհի շինարարության վարչության պետ։ 1961-1965 թվականներին՝ Հայկական ԽՍՀ շինարարության մինիստր, 1966 թվականից՝ «Հայհիդրոէներգոշին» վարչության պետ, 1978 թվականից՝ Հայկական ԽՍՀ շինարարական գործերի պետական կոմիտեի (ՀԽՍՀ Պետշին) նախագահ։ Ընտրվել է ՀԽՍՀ 6-10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1976 թվականից եղել է ՀԿԿ ԿԿ անդամ։
Պարգևատրվել էր Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 354)։ |