Կոստա Խեթագուրով
Կոստա Խեթագուրով (Կոնստանտին Լևանովիչ Խեթագուրով) (օսերեն՝ Хетæгкаты Леуаны фырт Къоста, Խեթը̆գքաթը Լեւանը ֆըրթ Կոստա, հոկտեմբերի 3 (15), 1859[1], Nar, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 19 (ապրիլի 1), 1906[1], Selo imeni Kosta Khetagurova, Batalpashinskiy Otdel, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն), օս բանաստեղծ, հասարակական գործիչ, հեղափոխական դեմոկրատ։ Օսեթական գրականության հիմնադիրը։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, պիեսներ, հոդվածներ (օսերեն և ռուսերեն)։ Լույս են տեսել Խեթագուրովի «Բանաստեղծություններ» (1895, ռուս.)» «Օսեթական քնար» (1899) ժողովածուները։ Խեթագուրովին հուզել է իր ժողովրդի ճակատագիրը («Ֆաթիմա», 1889, «Դատարանի առջև», 1893, «Արտասվող ժայռը», 1894, պոեմներ և այլն)։ Խեթագուրովը նաև օս առաջին նկարիչներից է։
Կոստա Խեթագուրով օսերեն՝ Хетӕгкаты Къоста | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3 (15), 1859[1] |
Ծննդավայր | Nar, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 19 (ապրիլի 1), 1906[1] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Selo imeni Kosta Khetagurova, Batalpashinskiy Otdel, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, քանդակագործ, գրող, նկարիչ, լուսավորիչ, արձակագիր, դրամատուրգ և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Q4439014? |
Ժանրեր | դրամա, պոեզիա և արձակ |
Kosta Khetagurov Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստա Խեթագուրով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 44)։ |