Կևին Գամեյրո

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Կևին Գամեյրո (ֆր.՝ Kevin Gameiro, մայիսի 9, 1987(1987-05-09)[1], Սանլիս), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբում և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կևին Գամեյրո
ֆր.՝ Kevin Gameiro
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 9, 1987(1987-05-09)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Սանլիս
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

2005-2008 թվականներին հանդես է եկել ֆրանսիական Ստրասբուր ֆուտբոլային ակումբի կազմում[2]։ 2008-2011 թվականներին հանդես է եկել ֆրանսիական Լորիան ֆուտբոլային ակումբում։ 2011-2013 թվականներին հանդես է եկել Պարի Սեն-Ժերմենում[3]։ 2013 թվականից մինչև հիմա հանդես է գալիս իսպանական Սևիլյա ֆուտբոլային ակումբում։

Ազգային հավաքական խմբագրել

2004-2005 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 18 տարիքայինների հավաքականում։ 2007 թվականին՝ մինչև 20 տարիքայինների կազմում։ 2008-2009 թվականներին՝ մինչև 21 տարիքայինների կազմում։ 2010 թվականից մինչև հիմա հանդես է գալիս Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2015 թվականի ապրիլի 16-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Լիգա[4] Գավաթ[5] Եվրոգավաթ[6] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ստրասբուր ՖԱ 2005-2006 8 1 1 2 3 2 12 5
2006-2007 16 3 4 3 0 0 20 6
2007-2008 34 6 2 0 0 0 36 6
Ստրասբուրում 58 10 7 5 3 2 68 17
  Լորիան 2008-2009 37 11 2 2 0 0 39 13
2009-2010 35 17 5 2 0 0 40 19
2010-2011 36 22 5 2 0 0 41 24
Լորիանում 108 50 12 6 0 0 120 56
  Պարի Սեն-Ժերմեն 2011-2012 34 11 4 2 7 1 45 14
2012-2013 25 8 4 1 1 0 30 9
Պարի Սեն-Ժերմենում 59 19 8 3 8 1 75 23
  Սևիլյա ՖԱ 2013-2014 35 15 1 0 13 6 49 21
2014-2015 19 7 6 5 4 1 29 13
Սևիլյայում 48 18 7 5 17 7 72 30
Ընդհանուր 273 97 34 19 28 10 335 126

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «RC Lens - Racing Straßburg, 04.02.2006 - Ligue 1 - Spielbericht - Transfermarkt». www.transfermarkt.at. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  3. «FC Paris Saint-Germain - Racing Straßburg, 10.09.2005 - Ligue 1 - Spielbericht - Transfermarkt». www.transfermarkt.at. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  4. Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն
  5. Ֆրանսիայի գավաթ, Ֆրանսիայի լիգայի գավաթ
  6. ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կևին Գամեյրո» հոդվածին։