Կրուպկի (բելառուս․՝ Крупкі), քաղաք, որը գտնվում է Բելառուսի Մինսկի մարզում, Կրուպսկի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքի անվանումն վերցրել են Կրուպկա բույսի անվանումից, որը պատկանում է խաչածաղկավորների ընտանիքին։ Այդ ծաղիկի նկարը քաղաքի դրոշի վրա է։

Բնակավայր
Կրուպկի
բելառուս․՝ Крупкі
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելառուս Բելառուս
ՀամայնքԿրուպսկի շրջան
Առաջին հիշատակում1575
Մակերես276,51 կմ²
ԲԾՄ174±1 մետր
Բնակչություն8410 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ1796
Փոստային դասիչ222010
Ավտոմոբիլային կոդ5
Կրուպկի (Բելառուս)##
Կրուպկի (Բելառուս)

Աշխարհագրություն

խմբագրել

Մինսկից գտնվում է 110 կմ հեռու, Մինսկ-Օրշա երկաթուղային գծի վրա (կանգառման կետ «Նոր կյանք»)։

Ջրային համակարգ

խմբագրել

Քաղաքով հոսում է Բոբր գետը (Բերեզինայի վտակը) և դրա վտակը` Ստրաժնիցան։ 23 կմ հարավ հոսում է Բրուսյատա գետը։

Պատմություն

խմբագրել

Հիշատակվում է 1653 թվականին, որպես Սանգուկների տեղ կամ Կրուպկա, եղել է համանուն Օրշանսկի Լիտվական մեծ իշխանության գավառի կենտրոնը։ 1938 թվականի սեպտեմբերի 27-ին Կրուպկի գավառը ստանում է քաղաքային տիպի բնակավայրի կարգավիճակ։

Բնակչություն

խմբագրել
Բնակչության թիվը[2][3][4][5][6][7][8]։
1939 1959 1970 1979 1989 2006 2018
3455 4749 5940 8123 8726 8643 8650

1939 թվականին Կրուպկիում ապրում էր 3455 մարդ, որոնցից 2032 բելառուսներն էին (58,8 %), 870-ը` հրեաներ (25,2 %), 253-ը` ռուսներ (7,3 %), 96-ը` ուկրաինացիներ (2,8 %), 91-ը` լեհեր (2,6 %) և այլ ազգերի` 113 մարդ[9]։

Մշակույթ

խմբագրել

Կրուպկիում գործում է Կրուպկիի հնա-գավառագիտական թանգարան` 8,7 հազար թանգարանային առարկաների հիմնական ֆոնդով։ 2016 թվականին այնտեղ արդեն այցելել էր 10,9 հազար մարդ[10]։

Միջոցառումներ

խմբագրել

Ամեն տարի սեպտեմբերին Կրուպսկի շրջանում անցկացվում են Բելառուսի ամենախոշոր ոչ ճանապարհային մրցույթներ` «Liqua» տրոֆի ռեյդեր։

Օգոստոսին Շիպի հրվանդանում ամեն տարի անց են կացվում միջազգային զբոսաշրջական թռիչքներ։

2009 թվականմից Կրուպկիում Տիեզերագնացների օրի նախօրեին (ապրիլի 12-ին) անց է կացվում հանրապետական թեթև ատլետիկյան վազք, որտեղ որպես մրցանակ արժանանում են Խորհրդային Միության հերոս օդաչու-տիեզերագնաց Վ. Կովալյոնկի մրցանակին։

Բնիկներ և հայտնի մարդիկ

խմբագրել
  • Ռուվիմ Լևին` խորհրդային պետական գործիչ, ՌՍՖՍՌ Պետպլանի նախագահ (1929-1930)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Численность населения на 1 января 2024 г. и среднегодовая численность населения за 2023 год по Республике Беларусь в разрезе областей, районов, городов, поселков городского типаBelstat, 2024.
  2. Минская область в цифрах. Национальный статистический комитет Республики Беларусь, 2018. — С. 45-48.
  3. Минская область в цифрах. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2013. — С. 44-48.
  4. «Всесоюзная перепись населения 1939 г. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  6. «Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  7. «Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  8. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу». Демоскоп Weekly. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  9. Крупский район
  10. Культура Республики Беларусь. — Կաղապար:Мн.: Национальный статистический комитет Республики Беларусь, 2017. — С. 29-30.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրուպկի» հոդվածին։