Կրոնշտադտի պատմության թանգարան

Կրոնշտադտի պատմության թանգարան (ռուս.՝ Музей истории Кронштадта), թանգարան Կրոնշտադտում (Ռուսաստան)։ Գոյություն ունի 1991 թվականից։ 2006 թվականից տեղակայվում է քաղաքային ջրմուղի պատմական աշտարակում, որը կառուցվել է 1836-1839 թվականներին։ Աշտարակը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[1]։ Հասցեն՝ Լենինգրադի փողոց, տուն 2։ 2014 թվականից թանգարանի տարածքներին ավելացրել է Յակորնայա հրապարակ, 2ա հասցի պատմական շենքը[2]։

Կրոնշտադտի պատմության թանգարան
Кронштадт. Ленинградская 2 (музей истории Кронштадта), территория03.jpg
Տեսակթանգարան և Ջրաճնշումային աշտարակներ և ռեզերվուարներ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԿրոնշտադտ
ՎայրԿրոնշտադտ
Կայքvisitkronshtadt.ru
Map
Map

Աշտարակի շենքԽմբագրել

ՊատմությունԽմբագրել

Կրոնշտադտի ջրագծի վերակառուցման ծրագիրն ընդունվել է 1827 թվականին։ Շենքը ջրամբարձ մեքենաների համար կառուցվել է 1837-1839 թվականներին ռազմական ինժեներներ Վ. Պ. Լեբեդևի և Տատարինովի նախագծով։ Այնտեղ տեղադրվել էր երկու շոգեմեքենա, յուրաքանչյուրի հզորությունը՝ 8 ձիաուժ։ Մեքենաները ջուրը բարձրացնում էին երկրորդ հարկում գտնվող ջրամբարը, որտեղից էլ ջուրը մղվում էր քաղաքային ցանց։ Ջրի աղբյուր էր ծառայում շենքի հետևում գտնվող լճակը, որը հաղորդակցվում էր Ֆիննական ծոցի հետ։ 1870-ական թվականներին և 1887 թվականին աշտարակի շենքը վերնակառուցվել է[3]։

ՃարտարապետությունԽմբագրել

Աշտարակի շենքը կառուցվել է կլասիցիզմի ոճով։ Վեց սյուներով սյունաշարքը պետք է ներդաշնակի դիմացը կանգնած Սուրբ Եղիսաբեթի կիրկայի հետ։ Վերակառուցման ընթացքում շենքը կորցրել է նախնական գմբեթը, նրա փոխարեն կառուցվել է կամարաձև պատուհաններով վերին հարկ[3]։

Թանգարանի պատմությունԽմբագրել

Թանգարանը գավառագետների քաղաքային ակումբի նախաձեռնությամբ ստեղծվել է Լենինգրադի քաղաքային խորհրդի 1991 թվականի ապրիլի 15-ի թիվ 273 որոշմամբ։ Ցուցադրության հիմք են կազմել Յ. Ի. Սպիրիդոնովի, Տ. Ն. Լապինայի, Յ. Ս. Միսոչենկոյի, Վ. Մ. Պիրոգովի, Վ. Ֆ. Կլյուչնիկովի, Լ. Ն. Սերգեևայի և այլ կրոնշտադտցիների իրերի և փաստաթղթերի հավաքածուները։ Հիմնադիրը համարվում է Յուրի Իվանովիչ Սպիրիդոնովը (1931-1998)[4]։

ՑուցադրությունԽմբագրել

Յակորնայա հրապարակում գտնվող նախկին սրճարանի շենքում տեղակայված է «Կրոնշտադտի պատմության երեք դարը» ցուցադրությունը, իսկ Լենինգրադի փողոցում գտնվող աշտարակի շենքում՝ ստորջրյա հնագիտությանը նվիրված «Խորտակված նավերի գաղտնիքները» ցուցադրությունը։ Վերջինում ցուցադրվում են այն առարկաները, որոնք բարձրացվել են խորտակված նավերից։ Սկիզբը դրվել է 2009 թվականին որոնողական արշավախմբերի «Ռուսաստանի ստորջրյա ժառանգություն» նախագծի նյութերով[5]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. СПб.
  2. Д. Фазлетдинова (2014-08-07)։ «В конце августа откроется музей истории Кронштадта»։ Карповка։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-19-ին։ Վերցված է 2018-06-19 
  3. 3,0 3,1 «Башня городского водопровода с флигелем - Музей истории Кронштадта»։ citywalls.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-19-ին։ Վերցված է 2018-06-18 
  4. «Музей истории Кронштадта»։ museum.ru։ Վերցված է 2018-06-19 
  5. «Музей истории Кронштадта, Якорная площадь, 2А»։ Музей истории Кронштадта։ Վերցված է 2018-06-21 

Արտաքին հղումներԽմբագրել