Կրիվոե (ռուս.՝ Кривое), լիճ Վիտեբսկի մարզի Ուշաչսկի շրջանում։ Մտնում է Ուչաշսկի խմբի լճերի մեջ։

Կրիվոե
Крывое

'
55°09′47″ հս․. լ. 29°01′59″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Բելառուս Բելառուս
Վարչատարածքային բաժանում Վիտեբսկ
Երկարություն 6,10 կմ
Լայնություն 1,10 կմ
Ավազանի մակերեսը 4,50 կմ²

Նկարագրություն

խմբագրել

Լճի անվանումը ծագել է ափամերձ գծի բարդ ձևերից` բազմաթիվ ծոցեր, հրվանդաններ, կղզյակներ, նեղ, խոր հոսանքներ, ալիքներ։ Առավելագույն խորությունը գտնվում է հյուսիսային և հարավային մասերում։ 20-մետրանոց խորություն է գրանցվել հյուսիս-արևմուտքում և հարավ-արևմուտքում։ Հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավարևմտյան մասերում ափերի թեքությունը հասնում է 50 մ-ի և 40° պտույտի։

Քանի որ լճի փորվածքը փակ է քամիների առաջ, առաջանում են ամեն ալիքին բնորոշ ճողփյուններ, ինչը դժվարացնում է լճի ջերմային ռեժիմի կարգավորումը։ Նույնիսկ ամառային շրջանում ջրի 70 %-ը չի ունենում 6 °C-ից բարձր ջերմաստիճան[1][2]։ Դրան նպաստում է նաև լիճ մտնող ջրերի թույլ հոսքը. վտակներն ու առվակները լիճ են թափվում հիմնականում գարնանը, իսկ ամռանը չորանում են։

Բուսական աշխարհ

խմբագրել

Կրիվոե լիճն աչքի չի ընկնում հարուստ բուսականությամբ։ Եղեգնը և շամբին ձևավորում են 10 մ լայնությամբ հատված։ Շատ տեղեր քարքարոտ են և ընդհանրապես զուրկ են բուսականությունից։ Ջրի թափանցիկության շնորհիվ` բույսերը տեսանելի են մինչև 8 մ խորությունից։

Կենդանական աշխարհ

խմբագրել

Պլանկտոնի քանակությունը քիչ է։ Առանձնանում է խեցգետնի Limnocalanus macrurus տեսակի առկայությամբ։ Լճի ջրերում հանդիպում են սիգ, շիղաձկներ, գայլաձկներ, օձաձկներ, ծանծաղաձկներ, պերկես։

Էկոլոգիա

խմբագրել

Լճի ափերը քիչ են բնակեցված։ Լճի շրջակայքում չկան արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ շրջակայքում առկա խիտ անտառները պահպանում են լիճը գյուղատնտեսական աղտոտումից։ Այս գործոններով էլ պայմանավորված է լճի ջրերի մաքրությունն ու լավ որակը, ինչը գրավում է զբոսաշրջիկներին։ Եզակի մարգարտի պահպանման նպատակով լիճն իր շրջակայքով 1979 թվականին հռչակվել է հանրապետական նշանակության ջրային արգելավայր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Բելառուսիայի լճեր. О. Ф. Якушко и др. — Мн.: Ураджай, 1988. — 216 с.
  2. Блакітная кніга Беларусі. — Мн.:БелЭн, 1994.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիվոե (լիճ)» հոդվածին։