Կրակովի հնագիտական թանգարան
Կրակովի հնագիտական թանգարան (լեհ.՝ Muzeum Archeologiczne w Krakowie), պատմական թանգարան Կրակովում, Փոքրլեհական վոյեվոդությունում, Լեհաստանում։ Հիմնադրվել է 1850 թվականին։
Կրակովի հնագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հնաբանական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կրակով |
Հիմնադրվել է | 1850 |
Կայք | ma.krakow.pl(լեհ.) |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Կրակովի հնագիտական թանգարանը ամենահին ճարտարապետական թանգարանն է Լեհաստանում։
Այն Լեհաստանի բաժանումների ժամանակ հիմնադրվել է որպես Հնագիտական իրերի թանգարան` Կրակովի գիտական ասոցացիային (Towarzystwo Naukowe Krakowskie, TNK) մտավորականների և ակադեմիկոսների մի խմբի կողմից։ Ավստրիայի օտարերկրյա կառավարությունն արգելել է լեհական հայրենասիրական կազմակերպությունների գոյությունը, բացառությամբ այնպիսի ուսումնական հաստատությունների, ինչպիսին է TNK-ն, վերջինս իր հերթին, թանգարան դարձրել է լեհական սոցիալ-մշակութային կենտրոն։ Թանգարանի հիմնադրամը հովանավորել է TNK ընկերությունը, որը Կրակովում գոյություն է ունեցել 1816 թվականից։ 1848 թվականին այն ստեղծել է արվեստի և հնագիտության իր սեփական բաժինը[1]։
Հիմնադրման պայմանագիրը ստորագրվել է 1850 թվականի փետրվարի 18-ին. այն ստորագրել են այնպիսի հայտնի մարդիկ ինչպիսիք են Ջագիենյոնիայի գրադարանի տնօրեն Ժոզեֆ Մուցզկովսկին, Կարոլ Կրեմերը, Վինցենտի Պոլը, Տեոֆիլ Զեբրաուսկին։ Մի շարք փաստաթղթեր, այդ թվում և թանգարանի առաքելության հավաստագիրը, գրվել է վարչակազմի համար` ընդգծելով հնագիտական նյութերը պահպանելու թանգարանի առաջնահերթությունը։ Թանգարանի առաջին ցուցահանդեսը բացվել է 1857 թվականին, Լոբոմիրյան պալատում, Յանա փողոց, 17 հասցեում։ Հավաքածուն հիմնականում կազմված է մի շարք հայտնի լեհական ընտանիքների նվիրատվություններից, որոնցից է նաև թանգարանի խորհրդանիշ Զբրուչ կուռքը։
Թանգարանը բաժանված է հինգ հիմնական մշտական ցուցադրությունների՝ Հին Եգիպտոսի աստվածներ, նախապատմական կերամիկա, կերամիկայի այգի, Փոքր Լեհաստանի նախապատմական և վաղ միջնադարյան շրջան, ինչպես նաև` Բրոնոցիցի կառքեր։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Anna Tyniec (2016)։ «Historia Muzeum / Muzeum Archeologiczne w Krakowie - spadkobiercą Muzeum Towarzystwa Naukowego Krakowskiego»։ Muzeum Archeologiczne w Krakowie։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2016-09-12