Կտտկենի Զիբոլդի
Կտտկենի Զիբոլդի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Sambucus sieboldiana
|
Կտտկենի Զիբոլդի (լատին․՝ Sambucus sieboldiana), ցախեկեռասազգիների ընտանիքի, կտտկենի ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելԹոփ կամ փոքր ծառ է՝ մինչև 8 մետր բարձրությամբ։ Երիտասարդ ընձյուղները մեծ մասամբ մերկ են, ճյուղերն ունեն բաց դարչնագույն գունավորում, ծածկված ոսպնյակներով, մերկ։ Միջուկը բաց դարչնագույն է։ Տերևները կազմված են 5-9, հոռաշիվերի վրա՝ 11 տերևիկներից, որոնք նշտարաձև են կամ ձվաձև-երկարավուն, 6-20 (երբեմն՝ 2) սմ երկարությամբ և 1.5 (երբեմն՝ 6) սմ լայնությամբ, երկարավուն սրածայր գագաթով և կլորավուն, երբեմն՝ սեպաձև, որոշ չափով ասիմետրիկ հիմքով, նուրբ սղոցաեզր, բաց կանաչավուն, մերկ։ Ծաղիկները դեղնասպիտակ են, մանր, հավաքված մինչև 8 սմ երկարությամբ և 5 (երբեմն՝ մինչև 12) սմ լայնությամբ հուրաններում։ Պտուղը ծիրանակարմիր է, 0.3-0.4 սմ տրամագծով, մանր կնճռոտ կորիզակներով։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են հունիս-օգոստոսին։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է հեռավոր Արևելքում (Սախալին, Կուրիլյան կղզիների հարավում), Ճապոնիայում։ Չափազանց ցրտադիմացկուն է, ստվերատար, բավականին խոնավասեր է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 270։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի Զիբոլդի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտտկենի Զիբոլդի» հոդվածին։ |