Կվետա Էրետովա
Կվետա Էրետովա (չեխ.՝ Květa Eretová, հոկտեմբերի 21, 1926, Պրահա, Չեխոսլովակիա - հունվարի 8, 2021[1], Պրահա, Չեխիա), չեխ շախմատիստուհի, գրոսմայստեր (1986), շախմատի մարզիչ։
Կվետա Էրետովա | |
---|---|
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 21, 1926 |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա |
Մահվան ամսաթիվ | հունվարի 8, 2021[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխիա |
Կոչում | կանանց գրոսմայստեր[2] և կանանց միջազգային վարպետ |
ՖԻԴԵ համար | 302538 |
365chess | Kveta_Eretova |
Chesstempo համար | 58300 |
ICCF համար | 58300 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 1957[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1966[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1969[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1972[3] և Կանանց շախմատային օլիմպիադա 1974[3] |
Květa Eretová Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Կվետա Էրետովան ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 26-ին Պրագայում։ 1950-ական թվականների կեսերից մինչև 1970-ական թվականների կեսերը դասվել է առաջատար շախմատիստուհիների շարքին։ Տաս անգամ հաղթել է Չեխոսլովակիայի կանանց շախմատի առաջնություններում (1955, 1960, 1961, 1962, 1963, 1964, 1966, 1975, 1976 և 1986 թվականներ), շախմատի բազմաթիվ միջազգային մրցաշարերի մեդալակիր էր, շահել է 23 մեդալ, ինչը համարվում էր ռեկորդ։
Կվետա Էրետովան երկու անգամ մասնակցել է շախմատի կանանց աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին․ 1959 թվականինին Պլովդիվում գրավել է 10-րդ տեղը[4] 1964 թվականին Սուխումիում ցուցաբերել է նույն արդյունքը[5]
1979 թվականին Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել է կանանց շախմատի աշխարհի առաջնության մրցաշարին, որտեղ կիսել է 8-9-րդ տեղը[6]։
Չեխոսլովակիայի հավաքականի կազմում մասնակցել է շախմատի օլիմպիադաների[7]․ 1957 թվականին Էմմենում տեղի ունեցած շախմատի 1-ին օլիմպիադայում (կանայք) երկրորդ տախտակին նվաճել է անհատական արծաթե մեդալ, 1969 թվականին Լյուբլինում տեղի ունեցած 4-րդ օլիմպիադայում հավաքականը նվաճել է բրոնզե մեդալ։
1957 թվականին Կվետա Էրետովային շնորհվել է ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետի կոչում, իսկ 1986 թվականին՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային գրոսմայստերի կոչում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Zemřela Květa Eretová — 2021.
- ↑ ratings.fide.com
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 OlimpBase
- ↑ «1959 Candidates Tournament : World Chess Championship (women)»։ www.mark-weeks.com
- ↑ «1964 Candidates Tournament : World Chess Championship (women)»։ www.mark-weeks.com
- ↑ «1979 Rio de Janeiro Interzonal Tournament : World Chess Championship (women)»։ www.mark-weeks.com
- ↑ Bartelski Wojciech։ «OlimpBase :: Women's Chess Olympiads :: Květa Eretová»։ www.olimpbase.org
Արտաքին հղումներԽմբագրել
- Կվետա Էրետովա շախմատիստի էջն ու խաղերը Chessgames.com կայքում
- Květa Eretová chess games at 365Chess.com