Ջուլիո Կվեստի
Ջուլիո Կվեստի (իտալ.՝ Giulio Questi. մարտի 18, 1924[1][2], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 3, 2014[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ Ջուլիո Կվեստի անունը համարվում է այլ իտալացի կինոգործչի՝ Իտալիո Ցինգարելիի կեղծանունը։
Ջուլիո Կվեստի | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1924[1][2] |
Ծննդավայր | Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2014[1][2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, կինոպրոդյուսեր, մոնտաժող, պարտիզան, կինոսցենարիստ և գրող |
Կինոկարիերա
խմբագրելՋուլիո Կվեստիի կինոկարիերան սկսվել է 1956 թվականին, երբ նա հանդես եկավ որպես ռեժիսոի տեխնիկական ասիստենտ Kean կինոնկարի նկարահանման ժամանակ։ 1967 թվականին նկարահանում է նողկալի, նիհիլիստական, արյունով ներծծված սպագետի վեստեռն՝ «Ջանգո, կրակիր»-ը։ Կինոնկարը պատմում է վրեժխնդիր մարդու մասին, իսկ Լուիս Պոլը իր Italian Horror Film Directors գրքում նրան անվանել է տասնամյակի ուժեղ, ավազե սպագետի վեստեռներից մեկը։ Մեկ տարի անց Կվեստին նկարահանում է սյուրռեալիստական ֆիլմ՝ «Ձու ածած մահը», որում գլխավոր դերերը մարմնավորում են Օլին Եվան, Ջինա Լոլոբրիջիդան և Ժան-Լուի Տրենտինյանը։ 1972 թվականին Կվեստին կրկին կատարում է ռեժիսորական աշխատանք, գրում սցենար սյուրռեալիստական դրամայի՝ «Վհուկը» ֆիլմի սցենարը, որի գլխավոր հերոսներն են լինում մեդիում մայր և որդին։ Կվեստիի հաջորդ ֆիլմը թողարկվում է 1982 թվականին՝ հեռուստատեսությունում և կոչվում «Վամպիրիզմ»։ 90-ական թվականներին նա կրկին հեռուստատեսության համար ռեժիսորական աշխատանքներ է կատարում և գրում սցենարներ «Սև հագնված մարդու առաջ բաց մի արեք!» և «Կոմանդոյի նշանը» ֆիլմերի և համապատասխանաբար դրանց թրիլերների համար։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ռուսերեն անվանում | Բնօրինակ անվանում | Գործառույթ |
---|---|---|---|
1992 | Կոմանդոյի նշանը | Il Segno del comando | Ռեժիսոր, սցենարիստ |
1990 | Սև հագնված մարդու առաջ բաց մի արեք! | Non aprite all’uomo nero | Ռեժիսոր, սցենարիստ |
1982 | Վամպիրիզմ | Vampirismus | Ռեժիսոր |
1972 | Վհուկ | Arcana | Ռեժիսոր, սցենարիստ |
1968 | Ձու ածած մահը | La Morte ha fatto l’uovo | Ռեժիսոր, սցենարիստ |
1967 | Ջանգո,կրակիր... | Se sei vivo spara | Ռեժիսոր, սցենարիստ,պրոդյուսեր |
1966 | Տիկնայք և պարոնայք | Signore & signori | դերասան |
1956 | Kean | Ռեժիսորի առաջին ասիստենտ |
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիո Կվեստի» հոդվածին։ |