Կոֆուկու ձի
Կոֆուկու ձի (ճապ.՝ 興福寺 Կո:ֆուկու-ձի), հնագույն բուդդայական տաճար Ճապոնիայի Նարա քաղաքում։ Տաճարը պահպանվում է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Կոֆուկու ձի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | բուդդայական տաճար |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Նարա |
Դավանանք | Hossō-shū?[1] |
Հիմնական ամսաթվերը | 710 |
Մասն է | Historic Monuments of Ancient Nara?, Nanto Shichi Daiji? և Shinbutsu Reijō Junpai no Michi? |
Կազմված է | Ichijō-in?, Daijō-in?, Bodai-in Ōmidō?, Five-storied Pagoda, Kofuku-ji?, Three-storied Pagoda, Kofuku-ji?, Eastern Golden Hall, Kofuku-ji?, North Octagonal Hall, Kōfuku-ji?, Kōfuku-ji National Treasure Hall?, Central Golden Hall, Kōfuku-ji? և Q129485999? |
Ժառանգության կարգավիճակ | Ճապոնիայի ազգային հարստություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Historic Site of Japan?[2] |
Նվիրված | Shakyamuni Tathāgata? |
Հիմնադիր | Tenji? և 藤原不比等? |
Ճարտարապետական ոճ | Asuka period? |
Հիմնադրված | 710 |
Մակերես | 12,4 հեկտար, 327,9 հեկտար |
Kōfuku-ji Վիքիպահեստում | |
kohfukuji.com(ճապոներեն)(անգլ.)(կոր.) |
Կոֆուկու ձի | |
ճապ.՝ 興福寺* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | Ճապոնիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1998 (22-րդ նստաշրջան) |
Համար | 870 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 870 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Կոֆուկու ձին հանդիսանում է հոսսո դպրոցի գլխավոր տաճարը (որը համապատասխանում է հնդկական փիլիսոփայական յոգաչարա դպրոցին, դպրոցի հիմնադիրը Դոսյոն է)։ Տաճարում շարունակվում է սավաստիվադայի կուսյա ավանդույթը, որը կենտրոնացված է Վասուբանդհուի «Աբհիդհարմակոշա» տրակտատի ուսումնասիրության վրա։ Տաճարը մտնում է հարավի յոթ խոշորագույն տաճարների թվի մեջ։
Տաճարը հիմնադրվել է Կիոտո քաղաքում, բայց 710 թվականին տեղափոխվել է Նարա։
Պատմություն
խմբագրելՀոսսո շյու դպրոցի գլխավոր տաճարը սկզբնապես կառուցվել է Կիոտոյի Յամաշինա կու շրջանում Ֆուձիվարա տոհմի կողմից։
Տաճարը մայրաքաղաքի հետ տեղափոխել են Նարա։
Երկար ժամանակ հսկվել է Ֆուձիվարա կլանի կողմից։ Նարա ժամանակաշրջանի ընթացքում այն մտել է մեծ տաճարների քառյակի մեջ, իսկ Հեյան ժամանակաշրջանում՝ յոթ մեծ տաճարների թվի մեջ։ Հետագայում տաճարը Յամատո գավառի պաշտպանության դեր է կատարել։ Մեյձիի հեղափոխության ժամանակ, երբ սինտոիզմը պետական կրոն էր հայտարարվել, տաճարը կորցրել էր իր կարգավիճակը, սակայն պահպանվել է և դասվել հոսսո և կուսյա դպրոցներին։
Շինություններ
խմբագրելՏաճարը հայտնի է հետևյալ շինություններով՝
- բազմաթիվ քանդակներով և զոհասեղաններով երեք ոսկե դահլիճներ։
- Հոկուեն դո, հյուսիսային ութանկյուն տաղավար, որը կառուցվել է 721 թվականին, Դայբուցույո ոճով առաջին տաճարներից մեկը, վերակառուցվել է 1210 թվականին։
- Տոկոն դո, արևելյան տաղավար կարևոր քանդակներով և զոհասեղաններով, կառուցվել է 726 թվականին Շյոմու կայսրի հրահանգով, վերակառուցվել է 1415 թվականին։
- կենտրոնական դահլիճ, որը կառուցվել է 710 թվականից մինչև 724 թվականը, վերանորոգվել է 1811 թվականին, վնասվել է տեղումների պատճառով և այսօր չի գործում, մասունքները տեղափոխվել են այլ տաղավարներ։
- Սանձյու նո տո, եռահարկ պագոդա, որը կառուցվել է 1143 թվականին։
- Գոձյու նո տո, հնգահարկ պագոդա ավելի քան 50 մետր բարձրությամբ, կառուցվել է 725 թվականին և վերակառուցվել 1426 թվականին՝ ավերումից հետո։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Kōfuku-ji web site Արխիվացված 2019-12-29 Wayback Machine
- Kōfuku-ji web site (ճապ.)
- Kohfukuji Temple, from The Official Nara Travel Guide Արխիվացված 2019-12-28 Wayback Machine
- Nara Prefecture page on Kōfuku-ji Արխիվացված 2004-08-20 Wayback Machine
- UNESCO
- Exhibition of artifacts from Kofukuji reviewed in The Japan Times
Աղբյուրներ
խմբագրել- John Bowring, Richard (2005). The religious traditions of Japan. Cambridge University Press. էջեր 77–78. ISBN 0-521-85119-X.
- Noma, Seiroku; John M. Rosenfield; Bin Takahashi (2003). The Arts of Japan: Ancient and medieval. Kodansha International. էջեր 84–85. ISBN 4-7700-2977-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոֆուկու ձի» հոդվածին։ |