Կուրոլ
Կուրոլ | ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||||||||
Leptosomus discolor Johann Hermann, 1783 |
||||||||||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||||||||||
|
Կուրոլը (լատ․՝ Leptosomus discolor), կուրաոլակերպերի կարգի (լատ․՝ Leptosomiformes) միակ ներկայացուցիչը, որը ներառվում է կուրոլայինների ընտանիքի (լատ․՝ Leptosomidae) կուրոլների ցեղի (լատ․՝ Leptosomus)։
Ունի երեք ենթատեսակ՝ Leptosomus discolor discolor, Leptosomus discolor gracilis, Leptosomus discolor intermedius։
ԲնութագիրըԽմբագրել
Մարմնի երկարությունը 38-50 սմ է։ Քաշը կարող է լինել 190-280 գ։ Այս տեսակի էգերն ու արուները միմյանցից արտաքնապես բավականին տարբեր են․ էգերն ավելի խոշոր են և արուից տարբերվում են փետրավորմամբ։ Արուների կրծքավանդակը և գլուխը հիմնականում մոխրագույն է, իսկ մեջքը, թևերը և պոչը՝ մուգ կանաչ։ Արուները աչքերի և գլխի շուրջը ունեն սև գունավորում։ Էգերը ունեն մուգ շագանակագույն գունավորում։ Ոչ սեռահասուն կուրոլները սովորաբար նման են էգի։ Ոտքերը փոքր են և ունեն անսովոր կառուցվածք։
ՏարածվածությունըԽմբագրել
Տարածված է հիմանանում Աֆրիկական կղզիներում՝ Մադագասկար և Կոմորյան կղզիներում։ Բնակվում են անտառածածկ տարածքներում, մինչև 2000 մ․ բարձրություններում։
Վարքագիծը և էկոլոգիանԽմբագրել
Որսին դարանակալում են ծառերի սաղարթում։ Նաև որսում են օդում։
Բնադրում է ծառերի փչակներում գետնից 4-6 մ բարձրության վրա։ Ձվադրում է 1-4 ձու։ Ձվերը սպիտակ են լինում։ Թուխս են նստում միայն էգերը, իսկ արուները կերակրում են նրանց այդ ժամանակ։ Թուխս են նստում մոտ 20 օր, որից հետո ձագերը ծնվու են։ Ձագերը մնում են բնում 30 օր, որից հետո թռչում և հեռանում են։
ՍնունդըԽմբագրել
Կուրոլը սնվում է միջատներով, թրթուրներով և ծառաբնակ սողուններով։
Պահպանման կարգավիճակԽմբագրել
Կուրոլը գրանցված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միություն) Կարմիր ցուցակում «Չվտանգված» կարգավիճակով։
Փոխհարաբերությունները մարդկանց հետԽմբագրել
Կուրոլները շատ խելացի կենդանիներ են և երբեք չեն խանգարում Մադագասկարի բնակչներին, ովքեր ունեն շատ լեգենդներ և առասպելներ այս տեսակի մասին։
ՊատկերասրահԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Կենդանիների հանրագիտարան, մաս 2, էջ 66
- https://en.wikipedia.org/wiki/Cuckoo_roller