Կուտինայի գրչության կենտրոն

Կուտինայի գրչության կենտրոն, հայ մշակույթի կենտրոն Կուտինայում (Քյութահյա

Մեզ հասած հնագույն ձեռագիրը 1486 թվականին Աստվածատուր Կաֆայեցու ընդօրինակած մի գանձարան է (պահվում է Երուսաղեմի Մատենադարանում)։ Կուտինայի գրչության կենտրոնում տևական և աշխույժ գրչական գործունեություն է ծավալվել։ Ձեռագրերը նկարագրված են Բաբկեն Կյուլեսերյանի ցուցակում․ մեծ մասը պահված է եղել Անկարայի Կարմիր վանքում, որոնց ճակատագիրն անհայտ է։ 16-րդ դարից մեզ է հասել 5 ձեռագիր, 17-18-րդ դարերից՝ Մաշտոցներ, Սաղմոսներ, Վանքեր ու վկայաբանություններ, Տաղարաններ, Մեկնություններ և այլն, ինչպես նաև «Պատմութիւն Կուտինա քաղաքի» գործը, 6 ձեռագիր Երևանի Մատենադարանում են[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 28 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։

Գրականություն խմբագրել