Կուչովայի շրջան (ալբ․՝ Rrethi i Kuçovës), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ալբանիայի Հանրապետությունում։ Գտնվում է երկրի կենտրոնում։ Հանդիսանում է Բերատի գավառի երեք շրջաններից մեկը։

Կուչովայի շրջան
ալբ․՝ Rrethi i Kuçovës
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԿարգավիճակԱլբանիայի շրջան
Մտնում էԲերատի գավառ
Ներառում է2 համայնք
1 քաղաք և 12 գյուղ
ՎարչկենտրոնKuçovë?
ԲԾՄ60 մետր[1]
Բնակչություն34 907 մարդ (դեկտեմբերի 18, 2013)[1]
Խտություն584
Տարածք112 կմ²[1]
Ժամային գոտիUTC+1[1]
ISO 3166-2 կոդAL-KC

Աշխարհագրական դիրք խմբագրել

Կուչովայի շրջանը գտնվում է Մյուզեկեի դաշտավայրում և շարունակվում է մինչև հարավալբանական լեռնային զանգվածներ։ Արևմտյան սահմանը ձևավորում է Օսումի գետը, իսկ հյուսիսայինը՝ Դևոլը։

Շրջկենտրոն Կուչովա քաղաքը Բերատից հեռու է 15 կմ։

Տնտեսություն խմբագրել

Կուչովայում գտնվում է ալբանական նավթամշակման արդյունաբերության կենտրոնը։ Նավթը արտահանվում է 1930-ական թվականներից։ Ինչ վերաբերում է Կուչովա քաղաքին, ապա այն կառուցվել է ԽՍՀՄ օգնությամբ ու միջոցներով՝ եԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1950-ական թվականներին։

Վարչական բաժանում խմբագրել

Կուչովայի շրջանը բաղկացած է Կուչովա քաղաքից ու 2 համայնքներից՝ Կոզարե և Պերոնդիա։

Վարչական կենտրոնը Կուչովա քաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 49 062 մարդ[2]։ Քաղաքն ու շրջակա գյուղերը կազմում են 84 քառ.կմ տարածք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 GeoNames — 2005.
  2. Ալբանիայի մարդահամար, 2010
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուչովայի շրջան» հոդվածին։