Կույրերը
Կույրերը (հոլ.՝ Parabel der blinden), ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի 1568 թվականի գեղանկարն է։ Նկարված է յուղաներկով փայտի վրա։ Հայտնի է նաև «Կույրերի առակը» և «Կույրը առաջնորդում է կույրին» անուններով։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | 1568[2][1] |
բարձրություն | 86 սանտիմետր[1] |
լայնություն | 154 ± 1 սանտիմետր |
ուղղություն | Վերածննդի հոլանդական և ֆլամանդական նկարչություն |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | տեմպերա և կտավ |
գտնվում է | Կապոդիմոնտե թանգարան |
հավաքածու | Կապոդիմոնտե թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Ստեղծագործության նկարագիրը
խմբագրելԲրեյգելի գլուխգործոցներից մեկը՝ Ավետարանի հայտնի առակի պատկերազարդումն է կույրերի մասին, որտեղ ասվում է. «Թողեք նրանց, նրանք կույրեր են։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն»[3]։ Նկարում պատկերված են վեց կույրեր՝ շարքով առաջ շարժվելիս։ Առաջինը ընկնում է փոսը, երկրորդը ընկնում է նրա վրա։ Հաջորդ երկուսը նույնպես ուր որ է ընկնելու են, իսկ հինգերորդը ու վեցերորդը, թեև նրանց նույն բախտն է վիճակված, առայժմ անտեղյակ առաջ են շարժվում։
Ուղևորներից մեկի համրիչը և մյուսի կրծքին կախված խաչը խորհրդանշում են կաթոլիկ եկեղեցին, որոնք նրանց ըստ նկարչի չեն ազատի կեղտոտ ջրանցքի մեջ ընկնելուց։ Կույրերը շարժվում են դեպի եկեղեցի։ Եկեղեցին իր մեջ պարունակում է փրկության ճանապարհը, սակայն կույրերը չեն տեսնում այդ ճանապարհը, գնում են դեպի կեղտոտ ջրանցքը։ Լայնեզր գլխարկը, գավազանը և քսակը ուխտագնացի պարտադիր ատրիբուդներ են։ Աջ կողմում պատկերված է ջնարը, այս պարագայում ջնարը բացի իր ուղղակի իմաստից, ակնհայտ լյութերականության նշանն է ժամանակակցի համար։
Դրվագներ նկարից
խմբագրելՆկարի եկեղեցին
խմբագրելԵկեղեցու բնօրինակ է ծառայել Բրյուսելի մոտակա Դիլբեկ բնակավայրի գյուղական եկեղեցին։
-
Դիլբեկի Սրբ. Աննա եկեղեցին
-
Սրբ. Աննա եկեղեցին նկարված «Կույրեր»-ում
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Rose-Marie und Rainer Hagen։ Meisterwerke im Detail Band 2, Taschen Verlag Köln 2003. ISBN 3-8228-1371-0 (Գերմաներեն)
- Sudhoff, Heinke։ Ikonographische Untersuchungen zur 'Blindenheilung' und zum 'Blindensturz'. Ein Beitrag zu Pieter Bruegels Neapler Gemälde von 1568. Bonn 1981. (Գերմաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կույրերը» հոդվածին։ |