Կուկ-Կարաուկ
Կուկ-Կարաուկ (բաշկիրերեն՝ Күк-Ҡарауыҡ, ռուս.՝ Кук-Караук, «երկնագույն, երկնքի գույնի» և «աղմկող» բառերից), Կուկրաուկ (բաշկիրերեն՝ Ҡуҡырауыҡ - «ҡуҡырауыҡ»՝ դղրդացող բառից[1]), ջրվեժ Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Բաշկորտոստան հանրապետությունում՝ համանուն գետի վրա։ 1965 թվականին հայտարարվել է բնության հուշարձան։ Գտնվում է Իշիմբայսկի արգելոցի տարածքում։
Կուկ-Կարաուկ | |
---|---|
Տեսակ | ջրվեժ, Ռուսաստանի բնության հուշարձան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | Ռուսաստան |
Kuk-Karauk waterfall Վիքիպահեստում |
Կուկ-Կարաուկ ջրվեժը տեղակայված է Իշիմբայսկի շրջանի Մակարովո գյուղից 7 կմ հեռավորության վրա՝ Р316 ավտոճանապարհի մոտ (նախկին Բելորեցկի ճանապարհ)։ Նույն գետի վրա է գտնվում նաև Ҡуҡы-рауыҡ ջրվեժը։
Կուկ-Կարաուկը կազմված է մի քանի սանդղաջրվեժներից, որոնց ընդհանուր բարձրությունը կազմում է 10-12 մետր։ Ամռանը, երբ Կուկրաուկ գետի ջուրը նվազում է, ջրվեժը գրեթե անհետանում է. մնում են միայն ջրի ոչ մեծ շիթեր։
Ջրվեժի շուրջը լեռնային նոսր անտառ է, որտեղ աճում են լորենիներ, գորշ լաստենիներ, գորտնուկավոր կեչիներ։ Հանդիպում են նաև այլ բույսեր, ինչպիսիք են թանթռնիկի, մատնոցուկի, պտերների առանձին տեսակներ։
Կուկ-Կարաուկ ջրվեժը զբոսաշրջային վայր է։ Ջրվեժից ոչ հեռու են տեղակայված Կալիմ-ուսկան ժայռը և Սալավատյան ու Զիգանովկա քարայրները։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Хисамитдинова Ф. Г., Сиразитдинов З. А. и др. Русско-башкирский словарь водных объектов Республики Башкортостан. Уфа, 2005
Գրականություն
խմբագրել- Дар Д., Ельянов А. За Кук-Карауком. 30000 километров на велосипедах и мотоциклах. Рисунки Е. Кршижановского. Ленинград: Государственное издательство детской литературы. 1963. 216с. Твердый переплет, обычный формат.
- Кукраук// Башкирская энциклопедия http://encycl.bash-portal.ru/kukrauk.htm(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Водопад Кук-Караук
- Водопад Кук-Караук
- Նկարագրություն(չաշխատող հղում)
- Управление Федеральной службы по надзору в сфере природопользования (Росприроднадзора) по Республике Башкортостан Արխիվացված 2007-12-27 Wayback Machine
- Система охраняемых природных территорий Республики Башкортостан Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
- картина В. П. Денисова, пейзаж
- Телевизионная передача «Следопыт»
- Фотоотчет
- Водопады Республики Башкортостан Արխիվացված 2019-10-07 Wayback Machine