Կուկուշկա (երգ)
«Կուկուշկա», «Կինո» խմբի «Սև ալբոմի» երգերից։
«Կուկուշկա» | |
---|---|
«Կինո»ի երգը «Սև ալբոմ» ալբոմից | |
Թողարկված | 1990 թվական |
Ձայնագրված | 1990 թվական |
Ժանր | Պոստ փանկ |
Տևողություն | 6:40 րոպե |
Հեղինակ | Վիկտոր Ցոյ |
Ստեղծման պատմություն
խմբագրելԵրգը գրվել է Վիկտոր Ցոյի կողմից Պլիենցիեմսում Յուրմալա քաղաքի մոտ, ուր նա Յուրի Կասպարյանի հետ հանգստանալու էր եկել, և միաժամանակ ձայնագրում էր խմբի նոր ալբոմի սևագրությունները։ Երգի բոլոր մելոդիկ ելքերը (սկզբում և վերջում) մտածված է Ցոյի կողմից։ Այստեղ նույնպես գրված է եղել երգի սևագրային դեմո տարբերակը։ Համարվում է Վիկտոր Ցոյի վերջին երգերից մեկը՝ գրված մահից առաջ։
Նախքան մահը Ցոյը երգը վերաձայնագրեց, վերադաշնակվեց «Կինո» խմբի անդամների կողմից և մտավ «Սև ալբոմի» մեջ։
«Կուկուշկա» երգի դեմո-տարբերակը՝ ձայնագրված Պլինեցիեմսում, մտավ «Վերջին ձայնագրություններ» ալբոմի կազմում, թողարկված Moroz Records լեյբլով 2002 թվականին։ Գոյություն ունի նաև երգի առաջին տարբերակը՝ ստեղծված 1990 թվականի սեպտեմբերին։ Վերջինս հնչում է Վիկտոր Ցոյի հիշողությունների մասին պատմող «Մարդը սևի մեջ»[1] փաստավավերագրական ֆիլմի վերջում (Հեռուստաընկերություն «ВИD», 1990 թ․)։ Պաշտոնապես չի հրատարակվել։
Այլ երաժիշտների կատարումներ
խմբագրել- «Կինոփորձեր» ռուս.՝ КИНОпробы տրիբյուտ ալբոմում հայտնվել է 2000 թվականին, երգը հանդիպում է երկու անգամ։ Առաջին սկավառակում երգը կատարում է Զեմֆիրան, երկրորդում՝ «Բի-2» խումբը։
- «Կուկուշկա» երգը իր տարբերակով ձայնագրել է Օլգա Կորմուխինան 2011 թվականին։ Քավրը մտել է «Ընկնում եմ երկնքից» ռուս.՝ Падаю в небо ալբոմի մեջ (2012 թ․)։
- «Ցոյը կենդանի է» փառատոնի ժամանակ (Եկատերինբուրգ, 2012 թվական) նվիրված Վիկտոր Ցոյի 50 ամյակին, երգը կատարել է «ԴԴՏ» խումբը ռուս.՝ ДДТ (группа)։
- Երգը ձայնագրվել է Պոլինա Գագարինայի կատարմամբ «Սեվաստապոլի ճակատամարտը» ֆիլմի համար։
- «Մանուկների ձայնը (ՌԴ)» 3-րդ եթերաշրջանի հեռուստաշոուի ժամանակ երգը կատարել է յոթամյա Յարոսլավ Դեգտյարևը։ Նրա մասնակցությամբ վիդեոն, տեղադրված YouTubeում, հավաքել է ռեկորդային քանակով դիտումներ՝ ծրագրի ամբողջ պատմության ընթացքում։