Կուժերի հովիտ (լաո՝ ທົ່ງໄຫຫິນ tʰōŋ hǎj hǐn), Լաոսի Սիանգկխուանգ նահանգում պատմա-հնէաբանական հուշարձաններով տարածքներ։ Հովտում՝ Լաոսը Վիետնամից բաժանող Անամի լեռնաշղթայի լանջերին գտնվում են հազարավոր քարե մեծ կուժեր։ Կուժերը կես մետրից մինչև երեք մետր բարձրություն ունեն, քաշը մինչև 6000 կգ է։ Տարիքը մոտավորապես 1500-2000 տարի է։ Հիմա լուծվում է Կուժերի հովիտը ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցուցակ մտցնելու հարցը։ Հարցի լուծումը դժվարանում է այն պատճառով, որ 1970-ական թվականներին ԱՄՆ ռազմաօդային ուժերը կենտրոնացած ռմբակոծության են ենթարկել Սիանգկխուանգ նահանգի մի մասը, և այժմ չպայթած ռումբերի պատճառով Կուժերի հովտի մի մասը անհասանելի է տուրիստներին։

Կուժերի հովտի առաջին հարթակը

Լեգենդներ խմբագրել

 
Մյաո ժողովրդի աղջիկները կուժի վրա, առաջին հարթակ

Ըստ հնէաբանների կուժերը օգտագործել է 1500-2000 տարի առաջ Ասիայի հարավ-արևելքում ապրող ժողովուրդը, ում մշակույթը ընդհանրապես անհայտ է։ Նյութը թվագրվում է մ․ թ․ ա․ 500-800 թվականներին և ենթադրաբար պատկանում են Սա Խյուին մշակույթին։ Մարդաբանները և պատմաբանները ենթադրում են, որ կուժերը օգտագործվել են կամ որպես թաղման սափորներ կամ որպես ջրի շտեմարան։

Լաոսի լեգենդներն ասում են, որ այս տարածքում հսկաներ են ապրել։ Այլ լեգենդներ ասում են, որ թագավոր Կխունգ Չինգը հաղթելով թշնամիներին, հրամայել է կուժեր պատրաստել բրնձի գինու՝ լաո-լաոյի համար։

Ուսումնասիրություններ խմբագրել

Առաջին հնէաբանական ուսումնասիրությունները կատարել է ֆրանսուհի Մադլեն Կոլինին 1930-ական թվականներին։ Նա հովտի տարածքում գտել է քարանձավ, որտեղ թաղումներ էին կատարվել։

Լաոսի քաղաքացիական պատերազմի ժամանակ ռմբակոծության արդյունքում քարանձավը ավերվել է և հովտում մնացել են հսկայական քանակով չպայթած ռումբեր։ Սիանգկխուանգ նահանգի մայրաքաղաքը նույնպես լիովին ավերվել է ռմբակոծության արդյունքում և լաոսցիները հիմնել են նոր մայրաքաղաք՝ Պխոնսավանը։ Պատերազմից հետո հետազոտությունները սակավ են դարձել, քանի որ չվնասազերծված ռումբերի պայթելու վտանքը մեծ է։

Կուժերով հարթակներ խմբագրել

 
Կուժերի հավտի դիրքը Լաոսի քարտեզին
 
Կուժերի հավտի առաջին հարթակը

Հովտի տարածքում ավելի քան վաթսուն կուժերով հարթակ կա, որոնց մեծ մասը Սիանգկխուանգ նահանգում է։ Նման հարթակներ կան նաև Թայլանդում և Հյուսիսային Հնդկաստանում։ Հնդկաստանում գտնվել են նման թաղման վայրեր, որտեղ կուժերի մեջ նստած դիրքով տեղավորված են դիակները[1] Սա տարածված թաղման ձև էր մ․ թ․ ա․ 200-ական թվականներին[2]։ Կուժերով բոլոր հարթակները ձգվում են մեկ գծով, ինչը որ ենթադրել է տալիս, թե այստեղով առևտրական ճանապարհ է անցել, և կուժերը ինչ-որ ձևով ծառայել են դրան։

Կուժերի չափերը մեկ մետրից երեք մետրի սահմանում են։ Ձևը ուղղանկյուն կամ կլոր է, հիմքը ավելի լայն է քան վերևի հատվածը[3], շատերի մոտ կլոր սկավառակներ կան, որոնք կարող էին կափարիչի դեր կատարել։ Կուժերը պատրաստված են ժայռային ապարներից՝ գրանիտից, ավազաքարից կամ կրածնավորած կորալներից։ Գտնվել են նաև բարակ քարե թերթեր, որոնք կարող էին ծառայել կուժերը պատրաստելուն։

Կուժերի ամենամեծ խումբը Պխոնսավան քաղաքից ոչ հեռու է, և կոչվում է Առաջին հարթակ, այստեղ ավելի քան 250 տարբեր չափերի կուժեր են։ Քանի որ կուժերը չպայթած ռումբերի կողքին են, միայն երեք հարթակ է բաց այցելության համար։ Մնացած հարթակներ այցելելը վտանգավոր է համարվում։

Կուժերի օգտագործումը խմբագրել

 
Կուժերի հովտի երրորդ հարթակը

Մադլեն Կոլանին վառարաններ է գտել մրի հետքերով նաև ոսկորներ, բրոնզե իրեր և կարծիք է հայտնել, թե կուժերը օգտագործվել են թաղման ծեսերի համար։

Այլ հետազոտողներ գտնում են, որ կուժերը օգտագործվել են ուտելիք կամ այլ իրեր պահելու համար։

Տարածված կարծիք կա, թե կուժերը անձրևաջուր հավաքելու համար էին, հետագայում առևտրային քարավաններին ջրով ապահովելու համար։

Ներկա դրություն խմբագրել

Լաոսցիները փորձում են հովտի համար ստանալ ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության կարգավիճակ։ Հովտի մաքրումը չպայթած ռումբերից կնպաստի տուրիզմի զարգացմանը և հնարավորություն կտա հետազոտական աշխատանքներ իրականացնել։ Պատերազմի տարիներին հովիտ են նետվել 262 մլն կասետային հակահետևակային ռումբ, որից 80 մլն դեռևս չի պայթել և բնակչության համար մեծ վտանգ է ներկայացնում[4][5][6]

Հովտի մաքրման աշխատանքները 2004 թվականից իր վրա է վերցրել ոչ կառավարական Mines Advisory Group, կազմակերպությունը։ 2005 թվականի հուլիսին կազմակերպությունը մաքրել է երեք հարթակ[7]։ Կազմակերպությունը յուրաքանչյուր ուրբաթ օր պայթեցնում է վնասազերծված ռումբերը։

Կուժերի հովտի ուսումնասիրությանը ավստալիական համալսարանների աջակցությամբ ակտիվ մասնակցում է Լաոսի Տեղեկատվական նախարարությունը։ Հովիտը էապես ուսումնասիրել է բելգիացի հնէաբան Յուլիան վան դեն Բերգը (հոլ.՝ Julie Van Den Bergh), ով Կուժերի հովտում չորս տարի է անցկացրել։

Գրականություն խմբագրել

  • Baldock, J and J. Van Den Bergh 2009. Geological Mysteries at the Plain of Jars begin to unravel. Geology Today. August 2009.
  • Box, P. 2000. Overview Mapping Using GIS, UNESCO Plain of Jars Cultural Heritage Documentation Project, Richard A Engelhardt, ed., UNESCO Regional Advisor for Culture in Asia and the Pacific, Bangkok.
  • Box, P. 2001. Mapping Megaliths and Unexploded Ordnance, UNESCO Plain of Jars Cultural Heritage Documentation Project, Richard A Engelhardt, ed., UNESCO Regional Advisor for Culture in Asia and the Pacific, Bangkok.
  • Box, P. 2003, Safeguarding the Plain of Jars: Megaliths and Unexploded Ordnance in the Lao People’s Democratic Republic. ESRI, Journal of GIS in Archaeology, Volume 1-April 2003.
  • Fred Branfman (compiled by): Voices from the Plain of Jars - Life under an Air War; Harper & Row 1972.
  • Karen J. Coates - Plain of Jars (Archaeology magazine July/August 2005)
  • Colani, Madeleine 1935. Megaliths du Haut Laos, Publication de l'École française d'Extrême-Orient XXV-XXVI, Paris.
  • Giteau, M. 2001, Art et Archeologie du Laos, Editions A et J Picard, Paris, pp. 37–57.
  • Higham, C. 1989. The Archaeology of Mainland Southeast Asia, From 10,000 B.C. to the Fall of Angkor, Cambridge World Archaeology, Cambridge University Press, Cambridge. pp. 228–230.
  • Nitta E. 1996. Comparative study on the jar burial traditions in Vietnam, Thailand and Laos. Historical Science Reports, Kagoshima University 43: 1-19.
  • Rogers P., R. Engelhardt, P. Box, J. Van Den Bergh, Samlane Luangaphay and Chantone Chantavong 2003. The UNESCO project: Safeguarding the Plain of Jars. In A. Karlström, and A. Källén (eds) Fishbones and Glittering Emblems: Southeast Asian Archaeology 2002. Stockholm: Museum of Far Eastern Antiquities.
  • Rogers, P. and J. Van Den Bergh 2008. Legacy of a Secret War: archaeological research and bomb clearance in the Plain of Jars, Lao PDR. In E. Bacus, I. Glover and P. Sharrock (eds) Interpreting Southeast Asian's Past. Monument, Image and Text. Selected Papers from 10th Conference of EASAA, Vol. 2: 400-408.
  • Sayavongkhamdy Thongsa and Peter Bellwood 2001. Recent Archaeological Research in Laos. Bulletin of the Indo-Pacific Prehistory Association 19: 101-10.
  • Stone, R. 2007. Archaeology: Saving a Lost Culture's Megalithic Jars, Xieng Khouang, Laos, Science, 16, February 2007: Vol. 315. no. 5814, pp. 934 – 935.
  • Bounmy Thepsimuong. The Plain of Jars. A Guide Book. Vientiane 2004.
  • Van Den Bergh Julie 2007. Safeguarding the Plain of Jars, an Overview. Y. Goudineau and M. Lorrilard. (eds.) Etudes thematiques 18. New Research on Laos-Recherches nouveles sur le Laos.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.saigan.com/heritage/swaminathan/sittannavasal/megalith.html
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. Sayavongkhamdy, T., Bellwood, P., & Bulbeck, D. (2000). Recent archaeological research in Laos. Bulletin of the Indo-Pacific Prehistory Association, 19,
  4. Forty years on, Laos reaps bitter harvest of the secret war
  5. «Why MAG is needed in Lao PDR». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «MAG Lao Visitor Information Centres». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. [1] Արխիվացված 2009-02-02 Wayback Machine, UNESCO Bangkok

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուժերի հովիտ» հոդվածին։