Կուբան-Սևծովյան Խորհրդային Հանրապետություն

Կուբան- Սևծովյան խորհրդային Հանրապետություն (ռուս.՝ Кубано-Черноморская советская республика), խորհրդային հանրապետություն Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կազմում, գոյատևել է 1918 թվականիի մայիսի 30-ից հուլիսի 6-ը։ Ստեղծվել է Կուբանի և Սևծովյան Խորհրդային Հանրապետություններից՝ սպիտակգվարդիականների դեմ ուժերը միավորելու նպատակով։

Կուբան-Սևծովյան Խորհրդային Հանրապետություն
 
Քարտեզ

Մարտին Տուապսեում Սևծովյան նահանգի, իսկ ապրիլին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար) Կուբանի մարզի խորհուրդների համագումարներում հռչակվեցին Սևծովյան և Կուբանի Խորհրդային Հանրապետությունները, որոնք մտան ՌԽՖՍՀ կազմի մեջ։ Մայիսի 27—30-ին, Եկատերինոդարում, Կուբանի և Սևծովյան սովետների 3-րդ արտակարգ համագումարը որոշեց միավորել երկու հանրապետությունները։ Ընտրվեց Կենտգործկոմ, որն ստեղծեց Կուբան-Սևծովյան խորհրդային Հանրապետության ժողկոմսովետ՝ Յան Պոլույանի նախագահությամբ։ Հունիսի 23-ից, Անտոն Դենիկինի զորքերի՝ դեպի Կուբան առաջխաղացի պայմաններում Հյուսիսային Կովկասի խորհուրդների առաջին համագումարը Եկատերինոդարում (հուլիսի 5-7), լսելով Ռուսաստանի հարավի արտակարգ կոմիսար Սերգո Օրջոնիկիձեի զեկուցումը, որոշեց Կուբան-Սևծովյան, Թերեքի և Ստավրոպոլի Խորհրդային Հանրապետությունները միավորել Հյուսիս-Կովկասյան Խորհրդային Հանրապետության մեջ, ՌԽՖՍՀ կազմում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 711