Կորսիկացիներ (ինքնանվանում՝ Corsi), ժողովուրդ, Կորսիկա կղզու բնակիչները (300 հազար, 2011)։ Խոսում են ֆրանսերենով, ինչպես նաև կորսիկերենով։ Դպրոցի և վարչական լեզուն ֆրանսերենն է։

Կորսիկացիներ
Corsi
Ընդհանուր քանակ

300 հազար

Բնակեցում
Ֆրանսիա Ֆրանսիա 31 հազար
Իտալիա Իտալիա 6 200
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 125 հազար
Լեզու(ներ)
կորսիկերեն, ֆրանսերեն
Հավատք(ներ)
կաթոլիկություն
Կորսիկա կղզին

Հավատացյալ Կորսիկացիները կաթոլիկներ են։

Զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, ձկնորսությամբ և արհեստագործությամբ։ Կորսիկացիների նյութական մշակույթը և ազգային ավանդույթները մոտ են իտալականին, հատկապես սարդինականին։ Մինչև 20-րդ դարի սկիզբը կորսիկացիների մեջ պահպանվում էին տոհմային հարաբերությունների որոշ վերապրուկներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 663
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորսիկացիներ» հոդվածին։