«Король и Шут», ռուսական պաշտամունքային «Կարոլ ի Շուտ» պանկ ռոք խմբի երկրորդ ստուդիական ալբոմ։ Թողարկվել է 1997 թվականի դեկտեմբերի 18-ին։ 2000 թվականին վերահրատարակվել է օրիգինալ «Будь как дома, Путник...»[1] անվանումով և չնչին փոփոխված շապիկով։

Король и Шут
Թողարկված1996
Ժանրhorror punk?
Տևողություն2933 վայրկյան
Լեզուռուսերեն
(աուդիո)
(աուդիո)
[[:Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|{{{Անվանում}}}]]
[[Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|180px|noicon]]

Ստեղծման պատմություն խմբագրել

Առաջին համարակալված «Камнем по голове» ալբոմի թողակումից հետո խումբը որոշեց վերաձայնագրել իրենց ավելի վաղ երգերը պրոֆեսիոնալ ստուդիայում։ Ձայնագրման «Курицца Рекордс» ընկերությունը, որի օգնությամբ ձայնագրվել էր «Камнем по голове» ալբոմը, չցանկացավ առաջ տանել «Կարոլ ի Շուտի» ստեղծագործությունը, և խումբը ստիպված էր փնտրել նոր լեյբլ։ Խմբի տնօրեն Դմիտրի «Շումնի» Ժուրավլյովը պայմանավորվեց ձայնագրել նոր աուդիո նվագարկիչը DDT Record ստուդիայում, որը գտնվում էր Ժիլեզնադարոժնիկովի Մշակույթի Տան նկուղում։

Կոմպոզիցիաների մեծամասնությունը, որոնք մտնում են «Король и Шут» ալբոմի մեջ, ավելի վաղ հրապարակվել են 1993 թվականի «Истинный убийца» և 1994 թվականի «Будь как дома, путник…» ալբոմներում։ Երաժիշտները որոշել էին տալ այս երգերին ոչ միայն նոր կյանք, այլև վերաձայնագրել ավելի հստակ ձայնով՝ ավելի հաստ ու կոպիտ։ Այս գաղափարն իրականացնելուն նպաստեց կիթառի հրաշալի ուղեկցումը, որը տրամադրել է DDT Records ստուդիան, ինչպես նաև «Ոսկեգույն ականջներ» մականունով Իգոր Սորոկինը։ Մասնավորապես, իր խնդրանքով «Охотник», «История о мёртвой женщине» և «Валет и дама» երգերում ավելացրել են ստեղնաշարային գործիքների փոքրիկ հատվածներ։ Հիմնականում երգերի մշակումները նախորդ տարբերակների համեմատ էական փոփոխություններ չեն կրել։ Ալբոմի ձայնագրման ընթացքում թմկահար Ալեքսանդր «Պորուչիկ» Շիգոլյեվը որոշ ժամանակով կորցրեց հետաքրքրությունը խմբի նկատմամբ, հաճախ բաց էր թողում փորձերը, դրա համար ձայնագրության մեջ հարվածային հատվածները թույլ էին։ Ավելի խիտ ձայնի համար կիթառի և բաս կիթառի ձայնը ավելացված էր։

Ալբոմի ձայնագրման ընթացքում հաճախ այցելում էին ԴԴՏ–ի երաժիշտները, որոնք օգնում էին, եթե ոչ թե խորհրդով, այլ ընկերական մասնակցությամբ։ Ալբոմի ձայնագրման վերջում «Կարոլ ի Շուտի» երաժիշտները Իգոր Դոցենկոյից իմացան, որ «ԴԴՏ–ի թատրոն» ընկերությունը, որը զբաղվել է ԴԴՏ–ի աուդիո ձայներիզներով, մի քանի անգամ փոքրացնում է վաճառքի տվյալները և, համապատասխանաբար, խմբին զգալիորեն ավելի քիչ ռոյալթի վճարում։ «Կարոլ ի Շուտի» նոր ալբոմի վաճառքով պետք է զբաղվեր «ԴԴՏ–ի թատրոն» ընկերությունը։ Խմբին այս վիճակը ձեռնտու չէր, և ալբոմի ձայնագրության ավարտին նրանք որոշում են խզել պայմանագիրը այդ ընկերության հետ։ Երաժիշտները վերցրին մինչև այդ տպագրված 15 000 ձայներիզը և Միխայիլ Գորշոնյովի հոր օգնությամբ սկսեցին տարածել խանութներով։ Յուրի Գորշենյովը իր վոլգայով առաքեց և վաճառեց ձայներիզների ամբողջ տպաքանակը երաժշտական խանութներին։ Շուտով խմբի տնօրեն Դմիտրի «Շումնի» Ժուրավլյովը գտավ փոքր «Քարավան» երաժշտական խանութը, որին խումբը կարողացավ 10000 դոլարով վաճառել ալբոմը թողարկելու իրավունքը։ Ձայներիզների նոր տիրաժը տպագրվեց Caravan Records լեյբլով։ Սակայն CD ալբոմը թողարկվեց միայն մեկ տարի հետո, իսկ սկավառակները, որոնք ձայնագրվել էին սովորական համակրգչով ձայնագրելու շնորհիվ, պատրաստվել են «Քարավան» խանութի նկուղում։ Այդ սկավառակների պոլիգրաֆիակական ձևավորումը շատ ցածր որակի էր։ Նախքան 2000 թվականի վերաթողարկումը սկավառակը վաճառվում էր միայն Սանկտ Պետերբուրգի «Քարավան» խանութում և այդ պատճառով չէր կրում մեծ հայտնիություն։

2002 թվականին ալբոմը վերաթողարկվում է «Երաժշտության սպասարկման կենտրոն», WWW records և «Никитин» ձայնագրող ընկերությունների լեյբլով։ Թողարկամն այս տարբերակը պարունակում է միայն աուդիո նյութ։ Վիդեո-բոնուսը բացակայում է։

Երգերի ցանկ խմբագրել

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Անդրեյ Կնյազևը, բոլոր երգերի հեղինակն է՝ Միխայիլ Գորշենյովը, բացի նշվածները։

# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Король и Шут»     2:42
2. «Два друга и разбойники»     2:15
3. «Сапоги мертвеца»     2:30
4. «Охотник»     2:36
5. «Паника в селе»     3:17
6. «Истинный убийца»     2:02
7. «Лесник»   Մ․ Գորշենյով, Ա․ Բալունով 3:12
8. «Помоги мне!»     2:27
9. «История о мёртвой женщине»     3:43
10. «Кукольный театр»     2:52
11. «Валет и дама»   Ա․ Կնյազև, Մ․ Գորշենյով 3:32
12. «Весёлые тролли»     3:32
13. «Вячеслав»     2:17
14. «Отец и маски»     3:04
15. «Сказка про дракона»     2:54
16. «Инструмент»     2:05
17. «Собрание»  Մ․ Գորշենյով  4:03
18. «Охотник (Վիդեո)» (Միայն 2000 թվականի թողարկում)   2:45

Չհրապարակված նյութ Ալեքսանդր Բալունովի արխիվից (2022 թվականի վերահրապարակում)[2]։

# Անվանում Տևողություն
18. «Сапоги мертвеца» (Վաղ ձայնագրություն) 2:13
19. «Весёлые тролли» (Վաղ ձայնագրություն) 4:04

Նաև թողարկվել է ալբոմի գործիքային տարբերակը, որը 2015 թվականին Բալուն հրապակեց Kroogi.ru-ում[3]։

Король и Шут (գործիքային դեմո տարբերակ) խմբագրել

Երկրորդ ալբոմի գործիքային տարբերակը «Կարոլ ի Շուտ» խմբի պաշտոնական սակավառակգրության մեջ («Будь как дома, Путник...!»)։ Ալբոմը ձայնագրվել է 1997 թվականի աշնանը, «Камнем по голове» ալբոմի ձայնագրությունից ուղիղ մեկ տարի անց։ 2015 թվականին փոփոխվել է Ա․ Բալունովի կողմից։

Բալուն ալբոմի մասին՝

Մի անգամ Միշա Կոլչուգինի ստուդիայում, գործիքնրեը ձայնագրելուց հետո, ես գնացի և Սեննոմ շուկայից գարեջրի փոխարեն գնեցի որակյալ թանկարժեք ձայներիզ, և ինչ-ինչ պատճառներով գրանցեցի ձայնագրությունը նրա մեջ։ Հաջորդ օրը մենք սկսեցինք ձայնագրել վոկալը։ Ինչու ես ամեն ինչ ձայնագրեցի առանց վոկալի, ես դեռ չգիտեմ․․․

Ձայնագրող անդամներ խմբագրել

Երաժիշտներ խմբագրել

  • Միխայիլ «Գորշոկ» Գորշենյով՝ վոկալ, տեքստ (17), երաժշտություն
  • Անդրեյ «Կնյազ» Կնյազև՝ վոկալ, տեքստեր, երաժշտություն (11)
  • Յակով Ցվիրկունով՝ կիթառ, բեք վոկալ
  • Ալեքսանդր «Բալու» Բալունով՝ բաս-կիթառ, բեք վոկալ
  • Ալեքսանդր «Պորուչիկ» Շիգոլյեվ՝ հարվածային գործիքներ

Տեխնիկական անձնակազմ խմբագրել

  • Իգոր Սորոկին՝ ձայնագրություն և տեղեկություն
  • Նկարիչ՝ Անդրեյ Կնյազև
  • Դիզայն՝ Յուլյա Կոստարեվա
  • Տառատեսակի դիզայնը՝ Իգոր «Կեշ» Լոբանով

Будь как дома, путник... (Դեմո ձայնագրություն, 1994 թվականի օրիգինալ) խմբագրել

1994 թվականին «Կարոլ ի Շուտ» խումբը ձայնագրել է «Будь как дома путник...» ալբոմը, որը թողարկվեց սահմանափակ տիրաժով միայն ձայներիզների վրա։ Երկար ժամանակ այս ալբոմը երկրպագուների կողմից համարվել է հազվագյուտ։

Король и Шут
Թողարկված1996
Ժանրhorror punk?
Տևողություն2933 վայրկյան
Լեզուռուսերեն

Երգերի ցանկ[4] խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «Два друга»    
2. «Сапоги»    
3. «Лесник»    
4. «Паника в селе»    
5. «Мария»    
6. «Сказка про дракона»    
7. «Кукольный театр»    
8. «Отец и маски»    
9. «Он не знает что такое жить»    
10. «Тролли»    
11. «Собрание»    

Հետագայում «Мария» երգից հանվել է ֆանագրաման, իսկ երգը մտել է «Камнем по голове» ստուդիական ալբոմ[5]։

Будь как дома, путник (Դեմո ձայնագրություն, 1996 թվականի տարբերակ) խմբագրել

Երգերի ցանկ[6] խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «Два друга»   2:42
2. «Сапоги»   2:39
3. «Лесник»   2:35
4. «Паника в селе»   3:19
5. «Сказка про дракона»   3:02
6. «Кукольный театр»   3:07
7. «Отец и маски»   3:15
8. «Вячеслав»   2:25
9. «Добрые тролли»   3:38
10. «Старинные друзья»   4:25
31:10

Будь как дома, путник...! (Դեմո ձայնագրություն, 2017 թվականի վերաթողարկում) խմբագրել

2017 թվականի հուլիսի 19-ին հրատարակվեց առաջին տիրաժը և արդեն դարձել հազվագյուտ, Կարոլ ի Շուտ խմբի ալբոմի երկրորդ «Будь как дома, путник...!» մամուլը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին։ Առաջին թողարկումից տարբերվում է ձևավորումով, ինչպես նաև պD։ Cմ ալբոմը մտնում է միայն այս հավաքածուի կազմը։

Երգերի ցանկ[7] խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «Мотоцикл»   2:31
2. «Два друга»   2:29
3. «Сапоги»   2:37
4. «Лесник»   2:29
5. «Сказка про дракона»   2:56
6. «Кукольный театр»   2:58
7. «Отец и маски»   3:11
8. «Добрые тролли»   3:36
9. «Старинные друзья»   4:14
10. «Паника в селе»   3:12
11. «Вячеслав»   2:24
32:41

Մասնակիցներ խմբագրել

2017 թվականին ալբոմը, որին ավելացել էր «Мотоцикл» երգը, թողարկվել է սահմանափակ տիրաժով վինիլային սկավառակի վրա[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Александр Балунов Король и Шут. Между Купчино и Ржевкой.... — ISBN 5040304870
  2. «Король И Шут - Будь Как Дома, Путник...» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Инструментальная версия второго альбома из.. | Yaroslav Fedoseev | ВКонтакте». vk.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Король И Шут - Будь Как Дома, Путник» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Король и Шут - Будь как дома, путник - альбом, текст, слушать» (ռուսերեն). 2016 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Король И Шут - Будь Как Дома, Путник» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «Король И Шут - Будь Как Дома, Путник...!» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «Король И Шут - Будь Как Дома, Путник...! (Vinyl, LP, Album) at Discogs». Discogs. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել