Կորյուն Աբգարյան
հայ ճարտարապետ, նկարիչ, գրաֆիկ, դիզայներ
Կորյուն Աբգարի Աբգարյան (հուլիսի 9, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, նկարիչ, գրաֆիկ, դիզայներ։
Կորյուն Աբգարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Կենսագրություն խմբագրել
Կորյուն Աբգարյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, այնուհետև` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1977-1992 թվականներին Երևանում կազմակերպել է «Աչքաբաց» մանկական գեղարվեստական ստուդիան[1][2]։
Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Աբգարյանի աշխատանքները գտնվում են Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում[3][4]։
Հեղինակային աշխատանքներ խմբագրել
- «Ժողովրդական արվեստների տուն», Վաղարշապատ
- «Կենցաղի տուն», Աշտարակ[5]
- «ՌԻՈ» առևտրի և զվարճանքների համալիր (Բոլշայա Չերյոմուշկինսկայա փողոց, Մոսկվա)` համահեղինակ
- «Սելիգեր» հյուրանոց (Օստաշկով), վերակառուցման հեղինակ
- «Викар» ռեստորան (Լիտովսկայա բուլվար փողոց, տուն 5, Մոսկվա)` գեղարվեստական ձևավորում
Անդամակցություն խմբագրել
- ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ (1983)
- Մոսկվայի ճարտարապետների միության անդամ (2005)
- Հայաստանի ճարտարապետների միության անդամ (2006)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Студия живописи "Прана"»։ prana-art.ru (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-07-12
- ↑ «Корюн Абгарян — Профессионалы.ru»։ Профессионалы.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-07-12(չաշխատող հղում)
- ↑ «Абгарян Корюн Абгарович. Художники. Картины, картинная галерея, продажа картин»։ artnow.ru։ Վերցված է 2017-07-12
- ↑ «Биография Корюн Абгарян»։ www.peoples.ru։ Վերցված է 2017-07-12
- ↑ «Армянские архитекторы XX-века»