Կորիզակ, բջջակորիզի ոչ մշտական բաղադրամասը, դիտվում է միայն բջջի բաժանման նախապատրաստական շրջանում[3]։

Կորիզակ
Nucleolus.jpg
Տեսակբջջի բաղադրիչ
Ենթատեսակintracellular non-membrane-bounded organelle?[1] և region of cell nucleus?[2]
Մասն էnuclear lumen?[1]
Հաստություն1-10 միկրոն
ՏեղադրությունՑիտոպլազմա
ՖունկցիաներՌիբոսոմի ձևավորում
Տեսակներչունի

ՀայտնագործումԽմբագրել

Հայտնաբերել է Բարբարա Մակ-Կլինտոկը։

 
Կորիզը էլեկտրոնային մանրադիտակի տակ, մուգ մասը կորիզակն է։

ԿառուցվածքԽմբագրել

Կորիզակները խիտ գնդաձև գոյացություններ են, չունեն թաղանթ և անմիջականորեն շփվում է կորիզանյութի հետ։ Կորիզակները երևում են միայն չբաժանվող բջիջներում, իսկ բաժանվող բջիջներում քայքայվում են։ Իսկ երբեմն կորիզակը դիտվում է միայն բջջի բաժանման նախապատրաստական՝ ինտերֆազի շրջանում և ապա անհետանում, երբ սկսվում է բաժանման գործընթացը[4]։ Իսկ բաժանման վերջում կորիզակը նորից ձևավորվում է։

Կորիզում կորիզակը սովորաբար մեկն է, բայց պատահում է և մեկից ավելի կորիզակներ։ Երբեմն կորիզակին ամրացած է լինում փոքրիկ քրոմոսոմային մի մարմնիկ, որն առավել պարզ է արտահայտված կաթնասունների էգերի մարմնի բջիջներում և կոչվում է սեռական քրոմոսոմին։ Այդ երևույթը երբեմն փորձում են օգտագործել կաթնասունների և մարդու սեռը որոշելու համար։ Մարդու պտղամերձ հեղուկում, մինչև պտղի սկզբնական սեռական հատկանիշների առաջանալը, սեռական քրոմատինը առկա է[3][4]։

Քրոմոսոմի կույտերի արանքներում եղած տարածությունը լցված է շատ մանր հատիկներով. առանց էլեկտրոնային մանրադիտակի շատերը կարծում էին, որ այդ տարածությունը լցված է կորիզակներով[4]։

ԲաղադրությունԽմբագրել

 
Բջջակորիզի կառուցվածքը։

Կորիզակի բաղադրության մեջ մտնում են՝

Կորիզում կորիզակը և քրոմատինը հարուստ են նուկլեինաթթուներով։ Կորիզակի կազմի մեջ մտնում է ՌՆԹ, քրոմատինում՝ ԴՆԹ։ Վերջիններիս առկայության շնորհիվ կորիզակը ինտենսիվ ներկվում է[3][4]։

Կորիզակի առաջացումԽմբագրել

 
Ռիբոսոմի կառուցվածքը. Սպիտակուցները ցույց են տված կապույտով, իսկ ՌՆԹ-ն նարնջագույն.[5]

Կորիզակի առաջանում է քրոմոսոմի՝ ռ-ՌՆԹ-ի կառուցվածքը ծածկագրող հատվածի շուրջը[4]։

ՖունկցիաներԽմբագրել

Կորիզակի ֆունկցիաներն են՝

Կորիզակի ԴՆԹ-ի վրա տեղի է ունենում ռ-ՌՆԹ-ի սինթեզ։ Այստեղ ռիբոսոմային ՌՆԹ-ն, միանում է սպիտակուցի հետ՝ ռիբոնուկլեոպրոտեիդ, ձևավորվում են ռիբոսոմները, որոնք այնուհետև անցնում են ցիտոպլազմա[3][4]։

ԱղբյուրներԽմբագրել

  • Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 112
  • Կենսաբանություն, հեղինակ՝ Տիգրան Թանգամյան, էջ 55
  • Կենսաբանություն, հեղինակ՝ Սիսակյան, էջ 25
  • Schluenzen>Schluenzen F, Tocilj A, Zarivach R, Harms J, Gluehmann M, Janell D, Bashan A, Bartels H, Agmon I, Franceschi F, Yonath A (2000)։ «Structure of functionally activated small ribosomal subunit at 3.3 angstroms resolution»։ Cell 102 (5): 615–23։ PMID 11007480։ doi:10.1016/S0092-8674(00)00084-2 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Gene Ontology release 2019-10-07 — 2019-10-07 — 2019.
  2. անատոմիայի հիմնարար մոդել
  3. 3,0 3,1 3,2 3,3 Կենսաբանություն, հեղինակ Սիսակյան, էջ 25
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ընդհանուր Կենսաբանություն, հեղինակ Նադեժդա Բեգլարյան, էջ 112
  5. Schluenzen F, Tocilj A, Zarivach R, Harms J, Gluehmann M, Janell D, Bashan A, Bartels H, Agmon I, Franceschi F, Yonath A (2000)։ «Structure of functionally activated small ribosomal subunit at 3.3 angstroms resolution»։ Cell 102 (5): 615–23։ PMID 11007480։ doi:10.1016/S0092-8674(00)00084-2 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 657