Կոտրված սյունը (իսպ.՝ La Columna Rota), մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի յուղանկարը, որը պատկերվել է 1944 թվականին, ողնաշարի վիրահատությունից կարճ ժամանակ անց։ Վիրահատությունն անհրաժեշտ է եղել` շտկելու համար առողջական հերթական խնդիրները, որոնցից նկարչուհին տառապել է 18 տարեկանում տարած ծանր ավտովթարից հետո։ Կտավի օրիգինալ տարբերակը պահվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Սոչիմիլկո շրջանի Դոլորես Օլմեդո թանգարանում[1]։

Կոտրված սյունը
տեսակգեղանկար
նկարիչՖրիդա Կալո
տարի1944
բարձրություն40 սանտիմետր
լայնություն30,7 սանտիմետր
ուղղություննաիվ արվեստ
ժանրինքնապատկեր
նյություղաներկ և masonite?
գտնվում էMuseo Dolores Olmedo?
հավաքածուMuseo Dolores Olmedo?
հիմնական թեմաՖրիդա Կալո
կայք
Ծանոթագրություններ

Ինչպես իր շատ ինքնանկարներում, այստեղ էլ աշխատանքի կենտրոնում ցավն ու տառապանքն է[2], չնայած ի տարբերություն իր շատ նկարների, որտեղ կան թութակներ, շներ, կապիկներ և ուրիշ մարդիկ[3], այս կտավում Կալոն մենակ է։ Նրա միայնակ ներկայությունը չոր ու ճաքճաված բնապատկերի ֆոնին խորհրդանշում է նրա մեկուսացվածությունը[2], ինչպես նաև` այն արտաքին ուժերը, որոնք ազդել են նրա կյանքի վրա։ Ինչպես երկրաշարժը հավանաբար ժեղքել է պատկերված բնությունը, այնպես էլ Կալոյի դժբախտ պատահարը կոտրել է նրա կյանքը[4]։

Կտավում Կալոյի մերկ մարմինը մասնատված է, ինչը կրնկնօրինակում է նրա հետևում պատկերված հողի մասնատվածությունը, իսկ ողնաշարի փոխարեն պատկերված է Հոնիական օրդերը։ Նրա հայացքն առաջ է ուղղված, դեմքն աննահանջ է, չնայած արցունքները գլորվում են նրա այտերով։ Չնայած նրա ներքին կոտրվածությանը, նրա արտաքին զգայունությունը մռայլված չէ։

Նրա մարմնի ներքևի հատվածը ծածկող զգեստը համեստության նշան չէ[4], այլ ցուցադրում է քրիստոնեական սրբապատկերներ, նրա մարմինը ծածկող մեխերը ևս քրիստոնեության խորհրդանշաններից են[5]։ Մեխերը շարունակվում են միայն նրա աջ ոտքի վրա, որը վաղ մանկության տարիներին տարած պոլիոմիելիտի հետևանքով ավելի կարճ ու ավելի թույլ է մնացել։

Մետաղյա կորսետը, որն ավելի շուտ պոլիոմիելիտի, քան թե վիրահատության պատճառով է[6], կարող է կապված է լինել մանկության տարիներին նրա տարած հիվանդության հետ[3] կամ խորհրդանշել Կալոյի կյանքի ֆիզիկական ու սոցիալական սահմանափակումները[4]։ 1944 թվականին Կալոյի բժիշկները խորհուրդ են տվել նրան երկաթե կորսետ կրել պլաստիկի փոխարեն, որ նա կրել է նախկինում։ Նկարագրված հենարանը մեկն է այն բազմաթիվներից, որ Կալոն օգտագործել է իր կյանքի ընթացքում և այժմ պահվում է նրա տուն-թանգարանում[7]։ «Կոտրված սյան» մեջ պատկերված կորսետը պահում է Կալոյի վնասված մարմինը[5][8][9]։

Կալոն որպես նահատակ խմբագրել

 
Սուրբ Սեբաստիանի զոհաբերումը, մոտ. 1525

Կալոյի ինքնանկարը կարելի է նմանեցնել «Սուրբ Սեբաստիանի զոհաբերումը» կտավի հետ[10]։ Սեբաստիանի մասին լեգենդում ասվում է, որ բացահայտվել է նրա` քրիստոնյա լինելը, նրան կապել են ծառին ու օգտագործել որպես նետաձգության թիրախ։ Չնայած մահվան դատապարտված լինելուն` նա ողջ է մնացել և ավելի ուշ զոհաբերվել իր կրոնի համար։ Նա հաճախ է պատկերվում ծառին կապված, իսկ մարմինը խոցված է նետերով։ Ֆրիդան իրեն նմանեցնում է զոհի հետ, և մեծացած լինելով կաթոլիկ ընտանիքում, նա ծանոթ է եղել սուրբ նահատակների պատմություններին։

Բրիտանական բժշկական ամսագրի համար հոդվածներ գրող բժիշկ Դեսմոնդ Օ'Նեիլը Ֆրիդայի աշխատանքը նկարագրել է որպես կենսական գործիք` այցելուների զգացած ցավը հասկանալու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stavans, Ilan. «The Broken Column». Annenberg Learner. St. Louis, Missouri: Annenberg Foundation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 Finger, Zaidel, էջ 246
  3. 3,0 3,1 Griffiths, Jay (2014 թ․ մարտի 26). «Frida Kahlo: a life of hope and defiance». London: The Guardian. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 Lindauer, 2011, էջ 68
  5. 5,0 5,1 Kettenmann, 2000, էջ 67
  6. Collins, Amy Fine (2013 թ․ սեպտեմբերի 3). «Diary Of A Mad Artist». New York City, New York: Vanity Fair. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. Kardos, "Casa Azul," A City A Month.
  8. Staff writer. «Frida Kahlo: Room Guide: Room 11: Achieving Equilibrium». Tate Modern. Tate Modern. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. Grosenick, Uta, ed. (2001). Women artists in the 20th and 21st century. Köln: Taschen. էջ 252. ISBN 9783822858547.
  10. O’Neill, The Broken Column, 1031.

Աղբյուրներ խմբագրել