Կոտորած Իզբիցայում (ալբ․՝ Masakra e Izbicës; սերբ.՝ Pokolj u Izbici), Կոսովոյի պատերազմի խոշորագույն զանգվածային սպանություններից մեկը[2][3]։ Պատերազմից հետո Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը (ՆՀՄՔՏ) պարզել է, որ կոտորածի արդյունքում մահացել է շուրջ 93 Կոսովոյի ալբանացի, հիմնականում` 60-ից 70 տարեկան քաղաքացիական տղամարդիկ։

Կոտորած Իզբիցայում
Սպանության ձևսպանդ և զանգվածային սպանություն
Մասն էԿոսովոյի պատերազմ
Կոորդինատներ
Ամսաթիվմարտի 28, 1999
Սպանվածներ93 մարդ[1]

Նախապատմություն խմբագրել

Կոսովոյի պատերազմի ժամանակ Իզբիցան անվտանգ վայր էր համարվում հարևան շրջաններից Կոսովոյի ալբանացիների թաքնվելու համար, մասամբ` Կոսովոյի Ազատագրության Բանակի ներկայության պատճառով[2]։ Մարտի 27-ին Կոսովոյի հազարավոր ալբանացիներ Դրենիայից հավաքվել էին Իզբիցայում։ Քաղաքացիների մեծ մասը եկել էր ՆԱՏՕ-յի ռմբակոծությունից հետո, երբ Հարավսլավական կառավարական զորքերը սկսել էին գնդակոծել շրջակայքը[2]։

Սպանություններ խմբագրել

Իզբիցա գյուղի հրետակոծությունը սկսվել է մարտի 27-ի գիշերը, երբ առնվազն հիսուն հարավսլավացի զինվորներից, ոստիկաններից և ռազմականացված կազմավորումների ծառայողներից բաղկացած խումբը մտել է գյուղ։ Նրանք քողարկված էին (մուգ կապույտ կամ սև համազգեստներ) և մեծ դանակներ ունեին[2]։ Ոմանք բալակլավա էին կրում, իսկ մյուսների դեմքերը սևացված էին տոնային քսուքով[2]։

Մարտի 28-ին գրեթե բոլոր չափահաս տղամարդիկ գնացել են լեռները` գյուղում թողնելով հիմնականում կանանց, երեխաներին և ծերերին։ Այդ օրը Իզբիցայում հազարավոր մարդիկ կային, գրեթե բոլորը կանայք, երեխաներ ու ծերեր, ընդհանուր առմամբ` մոտ 150 մարդ[2]։ Ազգային անվտանգության ուժերը սպառնացել են սպանել գյուղի բնակիչներին և գումար են պահանջել[2]։ Գումար ստանալուց հետո զինյալները առանձնացրել են տղամարդկանց, կանանց և երեխաների։ Կանայք և երեխաները ուղարկվել են Ալբանիա։ Տղամարդիկ գնդակահարվել են[2]։ Որոշ կանայք և ծերեր նույնպես մահապատժի են ենթարկվել[2]։

Ռազմական հանցագործություններ խմբագրել

 
Զանգվածային գերեզմանոցների նոր վայրի արբանյակային լուսանկարները՝ Իզբիցայի մոտ։

Սպանությունը Իզբիցայում հիշատակվել է Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի (ՆՀՄՔՏ) հետաքննություններում` Սլոբոդան Միլոշևիչի և մյուս ամբաստանյալներին մեղադրանքների մեջ։

  1999 թվականի մարտի 27-ին ՀԴՀ-ի և Սերբիայի Հանրապետության ուժերը հարձակվել են Իզբիցա գյուղի վրա։ Գյուղի մի քանի հազար բնակիչներ թաքնվել են գյուղի սահմաններից դուրս գտնվող մարգագետնում։ 1999 թվականի մարտի 28-ին ՀԴՀ-ի և Սերբիայի ուժերը շրջապատել են գյուղի բնակիչներին, իսկ հետո մոտեցել են նրանց՝ պահանջելով գումար։ Այն բանից հետո, երբ բոլոր արժեքավոր իրերը գողացվել են զինվորների և ոստիկանների կողմից, տղամարդիկ առանձնացվել են կանանցից և փոքր երեխաներից։ Այնուհետև տղամարդկանց բաժանել են երկու խմբի, որոնցից մեկն ուղարկվել է մոտակա բլուր, իսկ մյուսը ուղարկվել է մոտակա առու։ Այնուհետև երկու խումբ տղամարդիկ գնդակահարվել են։ Կոսովոյի շուրջ 130 ալբանացի տղամարդ է սպանվել[4]։  

Ըստ ԿԱԲկ-ի մարտիկ Սադիկ Ձհեմայլիի տեղեկատվության, որը գրի է առել զոհերի անունները, 142 կոսովցի ալբանացիներ սպանվել են 1999 թվականի մարտի 28-ից մինչև մայիսի 10-ը[5]։ 2009 թվականին ՆՀՄՔՏ-ն խոստովանել է, որ շուրջ 93 մարդ է սպանվել մարտի 28-ին, հիմնականում արական սեռի 60-ից մինչև 70 տարեկան քաղաքացիական անձինք[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.icty.org/x/cases/milutinovic/tjug/en/jud090226-e2of4.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Human Rights Watch: Drenica Region
  3. CNN: Massacre video matches mass grave evidence
  4. "The Prosecutor of the Tribunal against Slobodan Milosevic, Milan Milutinovic, Nikola Sainovic, Dragoljub Ojdanic, Vlajko Stojiljkovic" para 98a. International Criminal Tribunal for the Former Yugoslavia, 22 May 1999
  5. Adam Jones; Adam Jones Gender Inclusive: Essays on Violence, Men, and Feminist International Relations. — London: Routledge, 2008. — С. 111, note 24. — ISBN 978-1-13597-400-8
  6. «Judgement: Prosecutor vs. Milan Milutinović, Nikola Šainović, Dragoljub Ojdanić, Nebojša Pavković, Vladimir Lazarević and Sreten Lukić» (PDF). ICTY. 2009 թ․ փետրվարի 26. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.