Տոնային քսուք, կոսմետիկ միջոց դիմահարդարման համար։ Կատարում է հետևյալ ֆունկցիաները՝ հիմք է ծառայում դիմահարդարման համար, լավացնում է մաշկի գույնը, թաքցնում է դեմքի թերությունները (պեպենները, անհարթությունները և այլն), պաշտպանում է մաշկը ջերմաստիճանի փոփոխությունից, քամուց, անձրևից։

Տոնային քսուք
Տոնային քսուք

Պատմություն խմբագրել

Տոնային քսուքի նախապատմությունը մի քանի հազարամյակ ունի. Հին Եգիպտոսում, Հռոմում, Հունաստանում կանայք օգտագործում էին կավիճ, սպիտակ կապար և այլն։ Առաջին տոնային քսուքը՝ Pan-Cake-ը (բնական երանգով դիմափոշին), ստեղծել է Մաքս Ֆակտորը 1936 թվականին։ Տղամարդիկ նույնպես իրենց մաշկի գույնը բացելու համար օգտագործել են մեյքափի պարագաներ. սպիտակ դիմափոշի, կավիճ և քսուքներ[1]։

Բաղադրություն խմբագրել

Ժամանակակից տոնային քսուքների հիմքը սիլիկոնային յուղերն ու պիգմենտներն են։ Փաստացի այն համատեղում է ցերեկային դեմքի կրեմը և դիմափոշին։

Տոնային քսուքների տեսակներ խմբագրել

  • Հեղուկ տոնային քսուք. այն ունի լավ խտություն և երկար ժամանակ է պահպանվում։ Այն ի վիճակի է նրբորեն քողարկել լայնացած անոթները, պիգմենտային բծերը և նույնիսկ մաշկը դարձնել ավելի հարթ։
  • Խիտ տոնային քսուք. ունի լավ քողարկող հատկություն։ Իր մեջ ներառում է մեծ քանակությամբ յուղեր և ավելի հարմար է չոր մաշկի համար։
  • Տոնային քսուք-ստիկ. տարբերվում է մեծ քանակությամբ ներկող մասնիկների առկայությամբ։ Լավ քողարկում է նկատելի թերությունները։ Խորհուրդ չի տրվում կնճռոտված մաշկի համար։
  • Տոնային քսուք-փոշի. իրենից ներկայացնում է կոմպակտ տոնային քսուքի և դիմափոշու համադրություն։ Այն ունի լավ քողարկելու հատկություն, բացի այդ դրա օգտագործումից հետո դիմափոշու կարիք այլևս չկա։ Նրանց, ում մաշկը հակված է կնճիռների ձևավորման կամ ունի լայնացած ծակոտիներ, խորհուրդ չի տրվում տոնային քսուք-փոշու օգտագործումը։
  • Խոնավեցնող քսուք երանգով (tinted moisturizer). ունի հեղուկ կազմություն, ամբողջովին չի ծածկում մաշկը, միայն հարթեցնում է երանգը։ Հարմար է երիտասարդ մաշկի համար:.
  • Տոնային դիմափոշի. պարունակում է ավելի շատ փոշի և քիչ յուղ։ Հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար, բացառությամբ շատ չոր։
  • Տոնային քսուք-մուսս. նման է փրփուրի, թույլ քողարկում է մաշկի թերությունները։ Հարմար է իդեալական մաքուր և առողջ մաշկի համար։
  • Խտացված տոնային քսուք. խիտ քսուք, օգտագործման ժամանակ պետք է խառնել խոնավեցնող քսուքի հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bronzer Gods». Salon.com. 2007 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել