Կոտեմ
Երիտասարդ բույսերը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Կաղամբածաղկավորներ
Ընտանիք Խաչածաղկավորներ
Ցեղ Կոտեմ
Տեսակ Կոտեմ մշակովի
Լատիներեն անվանում
Lepidium sativum


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 22978
NCBI 33125

Կոտեմ (լատին․՝ Lepidium sativum), նվարդակ, աղբակոտեմ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 

Ցողունը ուժեղ ճյուղավորված է, բարձրությունը՝ 30-69 սմ, ծաղիկները սպիտակ են և շատ, պտուղը ոչ մեծ պատիճ է։ Տերևները երկարավուն են, ամբողջական կամ փետրաբաժան։ Ծաղկաբույլը խիտ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կլոր-ձվաձև, երկփեղկ պատիճ է։ Սերմերը մանր են, բաց կարմրադարչնագույն։

Կոտեմը ՀՀ-ում խմբագրել

ՀՀ-ում՝ 11 (12) տեսակ՝

  • կոտեմ վայրի (L. draba),
  • կոտեմ դաշտային (L. campestre),
  • կոտեմ բշտիկավոր (L. vesicarium),
  • խմրուկ բանջար (L. perfoliatum),
  • նվարդակ լայնատերև (L. latifolium) և այլն։
Տարածում

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, անտառի բացատներում և եզրերին, այգիներում, աղբոտում ցանքերը (դաշտային կոտեմ) և այլն։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակության մեջ (բաց դաշտում և փակ գրունտում), որպես վաղահաս տերևաբանջար, տարածված է

  • կոտեմ մշակովին (L. sativum

Ցանում են աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբերին) և վաղ գարնանը։

Տարածում խմբագրել

 
Սերմերը

Կոտեմը վաղահաս, ցրտադիմացկուն բույս է։ Հայրենիքը Հյուսիս-արևելյան և հարավային Աֆրիկան ու Առաջավոր Ասիան է։ Մշակվում է Արևմտյան Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Ասիայում, Անդրկովկասում։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Պարունակում է գլիկոգիղներ, հանքային աղեր, եթերայուղեր (սերմերը), վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին)։ Որոշ տեսակներ (խմրուկ բանջար) թունավոր են։ Մեղրատու է։ Հայաստանում ամենատարածված գերվաղահաս տերևաբանջարներից է։ Օգտագործվում է բացառապես թարմ վիճակում՝ որպես աղցան։ Կոտեմի տերևները պարունակում են հանքային աղեր, վիտամին C, կարոտին, յոդ, երկաթ։ Մշակվում է բաց դաշտում և ջերմատներում։ Բերքատվությունը 100-120 ց/հա է (կանաչ զանգված)։

Հայաստանում կոտեմ ցանում էին աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբեր) և վաղ գարնանը։

Գրականություն խմբագրել

  • Հայաստանի Բնաշխարհ հանրագիտարանում
  • Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения։ Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.։ Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0
  • Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб։ ООО «СЗКЭО», 2010. — С. 116—119. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 639  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտեմ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտեմ» հոդվածին։