Կովախեղդ
Կովախեղդ, գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Գետաբեկից 16 կմ արևելք՝ Կովախեղդ գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1230-1360 մ բարձրության վրա։ Գյուղի տարածքում պահպանված շինությունների մնացորդները վկայում են միջնադարում այս բնակավայրի ծաղկուն ու բարգավաճ լինելու մասին։ Այն հայաբնակ է եղել մինչև 1770-ական թվականները։ Մի քանի տասնամյակ խաշնարած ցեղերը անբնակ գյուղատեղին գործածել են իբրև ամառանոց, իսկ 19-րդ դարի վերջերին հիմնել են գյուղը՝ այն վերանվանելով Ինեքբողան, ինչը բառացի թարգմանաբար նշանակում է Կովախեղդ (կով՝ ինեք և բողան՝ խեղդել)[1]։ Հայտնի է, որ Կովախեղդից է եղել Անանիա Մոկացի կաթողիկոսի (946-968) Խաչենում գումարած եկեղեցական ժողովի մասնակիցներից մեկը՝ «Հայր Պետրոս՝ Կովախեղդի վանական»-ը[1][2]։
Գյուղ | ||
---|---|---|
Կովախեղդ | ||
ադրբ.՝ İnəkboğan | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ենթարկում | Ադրբեջան | |
Շրջան | Դաշկեսանի շրջան | |
Համայնք | Գետաբեկի շրջան | |
ԲԾՄ | 1317 մետր | |
Ազգային կազմ | մինչև 1770-ական թվականները`հայեր, 1800-ական թվականներից հետո`ադրբեջանցիներ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
|